Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք թատրոնի համար գործողներ չունենք, բացի դերասաններից, ոչ միայն գավառներում, այլև Թիֆլիսում։ Հրավրել գավառական պատահական թատերասերներին, ծախսեր անելով «Կովկասի հայ բեմ ական գործիչների համագումար» անվան տակ, չդիտեմ կարո՞ղ է արդյոք որևէ արդյունք առաջանալ դրանից հայ թատրոնի համար։

Ես անկեղծ գովումեմ պ. Սևումյանի ճիգերը՝ օտարներից վերցնել գեղեցիկ օրինակներ և պատվաստել մեր թատրոնին։ Այդ տեսակ ճիգերի մեջ է մեր թատրոնի առաջադիմության գրավականը։ Իայց նա չափազանց է հափշտակվում ռուս թատրոնով, այլապես չեմ կարծում, որ նա գործ ածեր այսպիսի մի դարձվածք.

«Համաշխարհային թատրոնական պատմության մեջնշանավոր դեր խաղացողը, ահագի՞ն հեղաշրջում աոաջ բերողը եղել է ռուսական թատրոնը...»:

Մի այսպիսի շատ պատասխանատու դարձվածք գործ ածելուց առաջ պ․ Սևումյանը պետք է տեսներ և եվրոպական թատրոններ կամ լավ հիշեր նրանց պատմությունը։ Այնինչ նա տեսել է միայն ռուսականը։ Իսկ այդ դեռ քիչ է։

Բայց անցնենք «Համագումարին»։ Նույնիսկ ռուս թատրոնը, որով այդքան անհաշիվ տարված է մեր սիրելի ռեժիսյորը, նույնիսկ արդարև այդ մեզ համար օրինակելի թատրոնը, որ ունի պատմական անցյալ և փառահեղ ներկա, ունի հարյուրավոր բեմեր, դրամատիկական ընկերություններ, ունի մի հզոր պետության հովանավորությունը, ունի բազմաթիվ անտըրպրենյորներ, դերասանների, հեղինակների, ռեժիսյորների, մեկենասների ահագին լեգեոն, կրկնում եմ, նույնիսկ այդ թատրոնը միայն վերջին տարիներին է սկսել համագումարներ կազմել։

Շատ ուրիշ բաներում կարելի է ռուս թատրոնին հետևել, բայց այդ բանում հետևել՝ կնշանակե չափազանց շտապել։

Մենք համագումարի կազմի համար պերսոնաժ չունենք։

Ես չեմ հերքում, որ գավառներում կարող են լինել առանձին անհատներ, որոնք գուցե թատրոնի մասին ավելի Հիշահասկացողություն ունեն, քան մենք՝ «կենտրոնականներս», Բայց քանի հոգի են դրանք, նվիրված են արդյոք թատրոնա