Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան գործին, ունե՞ն վերջապես միջոց' ենթադրյալ համագումարի որոշումներր գործադրելու այն գավառներում, ուր նրանր ապրում են։

Կասկածում եմ։ Եվ ամենից ավելի ուրախացողն ևս կլինեմ, եթե մի օր հաստատվի գործով, թե սխալված եմ։

Ինձ համար ավելի հասկանալի է պ. Սևումյանի արդարացի գանգատը, թե հայ թատրոնի գործր մինչև այժմ տարվել է շատ անփույթ, առանց որևէ սիստեմի կամ կանոնի։ Այո, ճիշտ է, միանգամայն, որ թատրոնի վարիչներր ունեցել են բարի ցանկություն նրան հետաքրքրական դարձնելու և չեն կարողացել։'

Բայց այն թերությունները, որ նա նկարագրում է իր գորքույկում, կան և այսօր,.պլյուս նոր և ավելի լուրջ սխալներ...

Այդ սխալների մասին ես կխոսեմ հետևյալ անգամ։

2

Մասամբ և միայն մասամբ է ճիշտ պ․ Սևումյանի այն կարծիքը, թե հայ թատրոնի դանդաղ առաջադիմության գրլխավոր պատճառն այն է, որ նա ազդվում է ռուսաց վատ և ոչ լավ թատրոններից, այսինքն՝ գավառական և ոչ մայրաքաղաքների թատրոններից։

Արդարև, ռուսաց գավառական թատրոններր, լինելով անտրպրենյորական ձեռնարկություններ, հիմնված են շահադիտական սկզբունքների վրա։ Նրանց համար գեղարվեստը չէ գլխավորը, այլ հասույթը, դրամը։ Սակայն հայ թատրոնը կարող էր նույնիսկ այդ թատրոններից շատ բան սովորել։ Այդ նա արել է մասամբ։

Մայրաքաղաքի թատրոնները շատ հեռու են մեզնից։ Այնքան էլ դյուրին չէ նրանցից բան սովորելը թե' վարչությունների և թե խմբերի համար։ Բավական չէ այս կամ այն դերասանին կամ դերասանուհուն ուղարկել Մոսկվա կամ Պետերբուրգ բան սովորելու, այն էլ մի կամ կես տարով։