կանանց, մանավանդ սերը դեպի կանայք։ Այժմյան սերը կորցրել է իր արժեքը կանանց լյուքսի շնորհիվ։ Այժմյան կինը լյուքսն ավելի է սիրում, քան սերը։ Տղամարդը չի սիրում այն կնոջ, որ զուրկ է լյուքսից (рОСКОШ—շքեղություն)։
Հեռու անցյալ։ Նորագույն մարդը չպիտի հետաքրքրվի նրանով։ Նա պետք է ուսումնասիրե ներկան և գուշակի ապագան։
Այժմյան բանաստեղծությունն ազատ պիտի լինի միանգամայն հնի կապանքներից, ոչ միայն նյութի, այլև ձևի վերաբերմամբ։ Պետք է գործածել նոր խոսքեր, նոր բառեր։ Չկան, պետք է հնարել նրանց՝ առանց կաշ կանդվելու լեզվի օրենքներով։ Ֆուտուրիզմի համար չկա ոչ մի օրենք, ոչ մի ավանդություն։
Նամակներիս չափը թույլ չի տալիս ինձ ավելի երկար կանգ առնելու Մարինետտիի թեորիայի վրա։ Մի ուրիշ անգամ գուցե ժամանակ ունենամ ավելի մանրամասն խոսելու նրա մասին։ Բայց բերածս մի քանի աֆորիզմներից արդեն կարելի է գեթ մի թեթև գաղափար կազմել ֆուտուրիզմի վերաբերմամբ։ Ինչպես տեսնում եք, թեորիան շատ էլ անիմաստ շէ, թեև նշանավոր կրիտիկոս Գեորգ Իրան դեսը ծաղրում է նրան, կամ աշխատում է ծաղրել, որովհետև, նայելով իր զորավոր բանականությանը, ծերունի կրիտիկոսը չի կարողանում թաքցնել իր՝ գրգիռը և արդեն շատ է կատաղում Մարինետտիի դեմ։
Բայց Իրանդեսի կատաղությունը առաջանում է ֆուտուրիզմի հանդգնությունից, որ հաճախ անամոթության է հասնում։ Ոչ մի նորություն այնքան չէ թմբկահարել իր մասին, որքան ֆուտուրիզմը։ Ռեկլամի կողմից Շուստովն անգամ չի կարող մրցել նրա հետ։ Ամենից մեծ աղմուկը տեղի ունի Փարիզում։ Պետք է ասած, որ Մարինետտին, ունենալով ֆրանսիական կրթություն, ֆրանսերեն լեզվին տիրում է նույնչափ ազատորեն, որչափ մայրենի իտալերենին։ Ահա ինչու նա կարողանում է իր մտքերը քարոզել միաժամանակ երկու լեզուներով։ Պետք է կարդալ ֆրանսերեն լեզվով հրատարակվող պարբերական հանդեսները ֆուտուրիզմի, որպեսզի իմանալ թե ինչ սանձարձակ ինքնահավանություն է տիրում այնտեզ։