Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդ ուղղակի ապշում է ֆուտուրիստների ռեկլամներից։


Ինքը՝ Մարինետտին համեմատաբար այնքան հանդուգն չէ, որքան նրա աշակերտներր։ Գուցե այս է պատճառը, որ ռուս ֆուտուրիստներէր նրան շատ էլ չեն սիրում և համեմատաբար սադն րնդոլնելություն ցույց տվեցին նրան այստեղ։


Մարինետտին տակավին երիտասարդ է, հազիվ միջին տարիքի։ Նա տաղանդավոր հռետոր է։ Դժբախտաբար, անցյալ օրվա հայկական երեկույթն ինձ խանգարեց գնալ նրա դասախոսությունը լսելու։ Ես նրան չեմ տեսել տակավին, բայց նրա լուսանկարը լրագրերում ինձ դուր չեկավ։ Նա ավելի մի հպարտ պրուսացի օֆիցերի կամ իտալացի ըմբիշի է նման,քան համեստ բանաստեղծի։


Մարինետտին միլիոներ է, ուստի ունի միջոց ավելի աղմըկելու, քան մի ուրիշը։ Ասում են, որ շատերը նրա թեորիան ընդունել են և տարածում են շահամոլությունից դրդված:


Բայց ինչ որ էլ ասեն, ինքը Մարինետտին անկեղծորեն Հավատում է իր ասածներին և համոզված ֆուտուրիստ է։


Այսքանն արդեն բավական է նրան որոշ չափով հարգելու համար։ 3 Տեսա երկու պատկերահանդեսներ, որոնք ինձ վրա գործեցին խոր տպավորություն, թեև ոչ հավասար չափով։


Սերով և Քուինջի՝ մեկը պորտրետիստ, մյուսը պեյզժիստ։ Երկուսն էլ արդեն հավիտենականության գրկումն են,բայց և անմահացած Ռուսաստանի սրտում։ Երկու, արդարև,մեծ անուններ։


Սերովի պատկերներն այնքան կենդանի են, այնքան հյութալի, այնքան ռեալական, որքան կարող են լինել կյանքով և միմիայն կյանքով ոգևորվող ստեղծագործողի երկերը։ Սերովը այն ժամանակակից հավակնոտ պորտրետիստներից չէ, որոնք քենդանին արհամարհելով՝դիմում են իրանց երևակայության օգնությանը և հաճախ տալիս են ի ծննդենե մեռյալ գործեր։Սա զերծ է այն պորտրետիստների սեթեություններից, որոնք չպիտի պատճենը տալ, այլ բնույթը, էությունը» պատրվա֊ 523