Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կով երբեմն տալիս են պատկերներ, որոնք ոչ օրիգինալին է են նման և ոչ մի ուրիշի, որոնք ոչ այս են, ոչ այն, այլ սոսկ հավակնություն։

Ահա ինչու նրա գործերը, իրանց պարզությամբ լռեաեականությամբ հանդերձ, բարձր գեղարվեստական են և ազդու' որքան Դոստոևսկու, Տոլստոյի, Տուրգենևի տիպերն ու խարակտերները։ Հետևաբար, նրան կարելի է դասել ռուս կլասիկների' Բրյուլովի, Վերեշչագինի, Ռեպինի շարքը։ Նրա յուրաքանչյուր գործը կյանքի մի շտրիխն է և, եթե կամենաք, ինքը' կյանքը։ Այս է պատճառը, որ այդ մի քանի հարյուր հնկարների մեջ չկա մեկը, որ վրդովե ռեալիստի ճաշակը։

Նկարչության ճյուղերի մեջ, իմ կարծիքով, ամենադժվարը ժանրն է։ այնուհետև պո՚էրտրետը։ Ես պեյզաժի երկրպագուներից չեմ և չեմ էլ կարծում, թե գտնվի մի իսկական գեղարվեստագետ, որ մեռյալ բնությունը գերադասն կենդանի մարդուց։ Սակայն մարդկային հոգին ուսումնասիրելու և հասկանալու ձիրքն ամեն մի նկարչի տրված չէ և այն նկարիչբ, որ զգուշությամբ խույս է տալիս կենդանի մարդկանց նկարելուց, անգիտակցաբար ցույց է տալիս իր ստեղծագործության ապիկարությունը։

Սերովն ունի պեյզաժներ, որոնք կարող են ամենարնտիր Ժամանակակից պեյզաժիստների գործերի հետ հաջողությամբ մրցել։ Բայց այդ պեյզաժները, իրանց գեղեցկությամբ հանդերձ, այնքան ողորմելի են պորտրետների քով, որ դիտոՂԸ. նրանց մոտով անցն ում է անուշադիր։

Հանգուցյալն ի միջի այլոց նկարել է և մի հայուհու պատկեր։ Նորերս, պատկերահանդեսն այստեղ բացվելուց առաջ, Հառաջարկություն եղավ այդ պատկերը վաճառելու ահագին գումարով, եթե չեմ սխալվում 150.000 ռուբլով։ Բարեբախտաբար հայուհին չշլացավ այդ դում արով և իր պատկերը չվաճառեց։ Պատիվ նրա ճաշակին;

Այդ տեսակ պատկերներ Սերովն իր կյանքում նկարել է 1.000—3000 ռուբլով։ Այդպես են գնահատվում տաղանդները կենդանության ժամանակ և մահից հետո։

Դեռ նորերս Փարիզում վաճառվեցին ավելի քան կես միլիոն ֆրանկով Միլիեի երկու փոքրիկ նկարները, որոնց նկա