Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քան բարձր է, որ չխոնարհվել նրա առջև՝ կնշանակե չըմբըռնել արվեստների իսկական խորհուրդը։

Սակայն հայ նկարիչների նորակազմ ընկերությունը ունի և ուրիշ ոչ պակաս կարևոր նպատակներ, որոնց թվում առաչին տեղը պիտի տալ գոյություն ունեցող հին և նոր արվեստների կամ նրանց մնացորդների պահպանությանը։

Եթե այդ ընկերությունն ունենա հարատև և առողջ գոյություն, թվում է ինձ, որ մենք այլևս տխուր վկաներ չենք լինի այն վանդալիզմի, որ մինչև այսօր կատարվել է և այժմ իսկ կատարվում է մեր սքանչելի ճարտարապետական հին շինությունների գլխին։ Մի վանդալիզմ, որի դեմ Թիֆլիսում 45 տարուց ի վեր գոյություն ունեցող Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերությունը մինչև այժմ ոչ մի անգամ չբողոքեց։ Եվ չբողոքեց գուցե այն պատճառով, որ իր սրտին դավ չէր պատճառում այդ վանդալիզմը...

Իսկ էջմիածնի վանքի գլխին եկած փորձանքնե՞րը։ Իսկ Ներսիսյան դպրոցի տգեղ շինությո՞ւնը։ Իսկ Քամոյանց եկեղեցի՞ն։ Ո՞ւր է 45 տարուց ի վեր գոյություն ունեցող ընկերությունը, որի ճաշակը չվիրավորվեց այդ այլանդակություններից։

Բայց ամենից նշանակալին պ. Բաշինջաղյանի հոդվածի մեջ նրա երկյուղն է, թե իբր նոր ընկերությունը կարող է գըրգռել «չարամիտ տարրը», որ ամեն մի չեղած հանցանքը մեր ազգին է վերագրում, պետք է օգտվի առիթից և ով գիտի ինչ առասպելներ ստեղծի ու փաթաթե մեր չարաբախտ ժողովըրդի վզին՝ ներկա գերագույն ժամին։

Ինչո՞ւ այդպիսի սոսկալի խոսքեր և ի՞նչ գործ ունի այստեղ «չարամիտ տարրը», մանավանդ «գերագույն ժամը»։

Չարամիտ տարրը գոնե մինչև այժմ ոչինչ չի ասել մի բոլորովին ոչ֊քաղաքական ընկերության մասին, և չեմ էլ կարծում, որ երբևէ մի բան ասե։ Այլ բան է, եթե մի «բարեմիտ տարր» այդ «չարամիտ տարրի» ականջին զանազան խոսքեր չշշնջա...

Ի վերջո երկու խոսք իմ մասին։ Պ. Բաշինջաղյանը իր դառնացած հոդվածը վերջացնում է, թե ինչու «հասունամիտ