մար նա յուր թերթի 12-րդ համարում առաջարկել էր դնալ «Մշակ»֊ի խմբագրատուն և այնտեղ հանգուցյալ Րաֆֆիի հոդվածի ձեռագիրը համեմատել տպվածի հետ։
Որովհետև հարգը «ազնվության» կամ «անազնվության» է վերաբերում, ես ամսույս 1-ին, երեքշաբթի օրը գնացի «Մշակ»-ի խմբագրատուն, որ Րաֆֆիի ձեռագիրը տեսնեմ և հաստատեմ իմ վկայության ճշտությունը։ Իմ այցելությունը և պ. Գր․ Արծրունու ընդունելությունը այնքան հետաքրքրական են, որ ես չեմ կարող լռել այդ մասին: Տեսարանի ճիշտ և կետ առ կետ նկարագրությունը ընթերցողի համար կպարզե մի ժամանակակից հայ խմբագրի և մի հասարակական կրթության համար գործող անձնավորության, վերջապես, պ, Գրիգոր Արծրունու իսկական պատկերը։
Առավոտյան 10½ ժամն էր, երբ ես քաշեցի «Մշակ»-ի խմբագրատան զանգակը: Դռները բացվեցին, դուրս եկավ նախ մի երեխա, հետո նախագավթի մութ անկյունում երևեցավ պ․ Գր․ Արծրունին։ Ինձ տեսնելով, պարոնը մի փոքր շփոթվեց, բայց կարողացավ զսպել իրան։ Նա ինձ հրավիրեց ներս։ Ես մտա խմբագրական սենյակը, իսկ պ․ Արծրունին գնաց յուր առանձնասենյակը, ասելով, թե իսկույն կվերադառնա։ Այս իսկույնը տևեց մոտ 8 րոպե։ Վերջապես նա վերադարձավ և, ներքին հուզմունքից բեղերը կրծոտելով, հարցրեց, թե արդյոք ես եկել եմ Րաֆֆիի ձեռագիրը տեսնելո՞ւ։ «Այո′», պատասխանեցի ես։ Նա հրավիրեց ինձ յուր առանձնասենյակը։ Թե′ այստեղ և թե′ խմբագրական սենյակում ոչ ոք չկար, բացի մեր երկուսից։
Նախքան համեմատությունը սկսելը, պ․ Գր․ Արծրունին ցույց տվեց կարմիր մատիտով նշանակած այն տեղերը, որ նա դուրս է բերել հոդվածից, իբրև թե Րաֆֆիի այրիի խրնդիրքով։ Իմ համեմատությունից պարզվեց հետևյալը.
Առաջին․ մի քանի տող դուրս է բերված հոդվածի այն մասից, ուր խոսվում է հայ վիպագրությանը «Հյուսիսափայլ»֊ի արած ծառայությունների մասին։ Այս տողերում հեղինակը ակնարկում է «Հյուսիսափայլ»֊ի այն աշխատակիցներից մեկին, որոնք «անբարոյականացրել» են մեր վիպագրությունը։ Այդ մեկը, Րաֆֆիի ասելով, դեռ կենդանի է և