շարունակում է նույն գործունեությունը։ Թե ով է նա, Րաֆֆին անունը չէ հիշում, բայց միայն ծանոթ մարդիկ ենթադրությամբ կարող են ասել, թե այսինչ հարգելի անձնավորությունն է։
Երկրորդ. Հոդվածից դուրս է բերված այն կտորը, ուր հանգուցյալը խոսում է յուր թշնամի մի լրագրի աշխատակցի մասին։ Այստեղ ևս անունը չկա, բայց կան շատ կծու խոսքեր հիշյալ աշխատակցի անունով։
Երրորդ. Ուղիղ այս կծու խոսքերի տակ կա երկու տող, ուր հիշված է «Մշակ»֊ի ներկա աշխատակից պ. Ղազարոս Աղայանցի անունը։ Ջնջված կծու հարձակողական դարձվածները այնպես են դրված և պ. Աղայանցի անունը մի այնպիսի տեղումն և այն ձևով է հիշված, որ ինչ որ ասված է դադարած լրագրի… (այստեղ մի կոշտ ածական կա) աշխատակցի մասին, լիովին վերաբերվում է պ. Աղայանցին։
Չորրորդ. Այս կտորից մի տող անցած՝ «Շատ գործել և սակավ խոսել - միշտ այս է եղել մեր կյանքի կանոնը…» խոսքերից հետո ուղղակի ակնարկված է, թե ինչը և ով է առիթ տվել հանգուցյալին գրել յուր կծու հոդվածը։ Այդտեղ անուն չէ հիշված, բայց ամեն մի ընթերցող պարզ կարող է հասկանալ, որ խոսքը վերաբերում է պ. Աղայանցին, այսինքն՝ թե վերջինն է առիթ տվել հանգուցյալին յուր հոդվածը գրելու։
Հինգերորդ. Արծրունին, յուր իսկ ասելով, ինքնակամ ջնջել է Րաֆֆիի հոդվածից մի նշանավոր ծանոթություն։ Այս ծանոթության մեջ հանգուցյալը խոստանում է մի առանձին հոդվածով խոսել, թե «Փորձ»-ը և «Արձագանք»֊ը որքան են նպաստել ռուսահայ վիպագրության։
Վեցերորդ. Ջնջված կտորները լիովին պարզում են այն, որ հոդվածի ո′չ միայն «նշանավոր մասն» է վերաբերում պ. Աղայանցին, ինչպես ասել էր «Արձագանք»֊ը, այլ նա (հոդվածը) յուր ուղղությամբ, ձգտումով և ոգով դրված է ուղղակի պ. Աղայանցի դեմ։ Այս բանը խոստովանեց և ինքը պ․ Արծրունին։
Ցոթերորդ. Հոդվածի մեջ, մի քանի տեղ կան թանաքով