Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց միայն արտաքինը չէր խանգարում Աղամյանին Օթելլոյի և Լիրի գերերի բարձրությունը Համլետի բարձրությանը մերձեցնելու, կային և ուրիշ պատճառներ, որոնց մասին կխոսեմ մի օր։

Գովելով Աղամյանի արտաքինը, գրողները հափշտակվում են անվերապահ։Արդարև, Ադամյանը ուներ սքանչելի գլուխ և գեղեցիկ կուրծք, բայց միայն այսքանը։ Նրա հասակը բավական կարճ էր, ոտները չափազանց նիհար էին և, որ ամենագլխավորն է, կեռ էին, եթե չասեմ ծուռ։Մի թերություն, որ նրբաճաշակ հանդիսականներին շատ էր շփոթեցնում և որ սակայն մոռացվում էր շնորհիվ հանճարեղ արտիստի հանճարեղ խաղի։

Սքանչելի էր Աղամյանի ձայնը, այդ անչափ երաժշտական, անչափ շոյիչ, թավշյա բարիտոնը։Եվ այդ ձայնը մշակեխ կատարելագործել, նրբացրել էր ինքն արտիստը արվեստական միջոցով։ Սկզբում նրա ձայնը եղել էր ռնգային, որպես հայ դերասաններից շատերի ձայնը, բայց նա, իբրև ճաշակի տեր մարդ, աշխատել է և աջողել դարձնել կրծքային։

Երբ նշանավոր Էռնեստ Ռոսսին նրան Թիֆլիսում տեսավ Համլետի դերում, հիացավ նրա խաղով և, արտահայտելով իր հիացումը, ավելացրեց. «Այդ արտիստը կմեռնի կոկորդախտից»։Ռոսսին ինքը բժիշկ էր, գիտեր իր ասածը։ Դժբախտաբար, նրա գուշակությունը կատարվեց շատ շուտով։Ադամյանը մեռավ կոկորդախտից ( горловая чахотка)՝ Առայժմ այսքան։

ՄԻ ՆՈՐ ԳԻՐՔ

Ես ստացա Մաքսիմ Գորկիի խմբագրությամբ Պետրոգրադում— Папусь ընկերության հրատարակությամբույս տեսած «Сборник Армянской Литературы» անունով մեծահատոր գիրքը։

Թողնելով ուրիշներին այս գրքի քննադատությունը երկերի ընտրությունների և թարգմանական լեզվի ու ոճի տեսա-