կետից, ես կկամենայի մի քանի խոսք ասել նրա հրատարակության առիթով։
Առաջին անգամը չէ, որ հայ երկերը թարգմանվում են ռուսերեն և լույս տեսնում, բայց առաջին անգամն է, որ մի նշանավոր ռուս հեղինակ, այն է՝ Մաքսիմ Գորկին, ինքնաբերաբար ոչ միայն հետաքրքրվում է հայ գեղեցիկ գրականումթյամբ, այլև աշխատում է հետաքրքրել նրանով և ռուս հասարակություեր։
Ես «ինքնաբերաբար» բառը ընդգծեցի դիտմամբ, վասնզի միանգամայն այլ հայացք ունեմ Վաչերի Բրյուսովի հայ բանաստեղծությունների ժողովածուի մասին, որ նույնպես շուտով պիտի լույս տեսնի։ Այդ ժողովածուի ձեռնարկությունը հայկական է և ոչ անկախ, ինքնաբեր։ Մոսկվայի Հայկական Կոմիտեին և Պողոս Մակինցյանի ջանքերին ենք գլխավորապես պարտ լինելու հայ քնարերգության նմուշների ռուսերեն լույս տեսնելը, դրանք են, որ հետաքրքրել են ռուս բանաստեղծին և թևավորել նրան։ Հետևաբար, ինիցիատիվը հայկական է և գրական-գեղարվեստ ական գաղափարը մասամբ տոգորված է քաղաքական-հասարակական նպատակով, թեև ժողովածուն լինելու է զուտ գրական-գեղարվեստական։
Ավելացրեք և այն, որ Մոսկվայի ժողովածուն հրատարակվում է հայ դրամ ով և Հայկական Կոմիտեն է, որ վերցրել է իր վրա նրա ծախքերը։ Ասել է, ձեռնարկությունը կրում է մի տեսակ բարեգործության դրոշմ, որ սակայն մազաչափ չի նսեմացնում նրա բարոյական արժեքը։ Այնինչ Մաքսիմ Գոր- կիի ձեռնարկությունը ինքնաբուխ լինելով, միևնույն ժամանակ կապված է նյութական ռիսկի հետ։
Ահա այս երկու տեսակետից ռուս վիպասան-դրամատուրգի գործը իմ աչքում դառն ում է կրկնակի գնահատելի։
Հետո, ի նկատի պետք է ունենալ, որ Մաքսիմ Գորկին մի սոսկ բանաստեղծ չէ, այլ գրեթե մի բացառիկ ստեղծագործող խոշորություն Ռուսաստանում և ամենաառաջինը իր հեղինակությամբ և ժողովրդականությամբ։ Նա միակ ռուս հեղինակն է Տոլստոյից և Դոստոևսկիից հետո, որ վայելում է համաշխարհային հռչակ, և նրա անունը Եվրոպայում նույնքան է հայտնի, որքան իր հայրենիքում, դուցե և ավելին։ ճըշ-