Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզում իմ հիշողություններն առաջ բերել և թույլ եմ տալիս ինձ Ադամյանի մասին ասել միայն մի քանի ընդհանուր խոսեր։


Թող ինչ ուզում են ասեն, ես հայի տզզային պատմության մեջ սկսած նույնիսկ մեր այնքան գովված և իրավ գովարանության արժանի միջնադարյան բանաստեղծներից, չեմ ճանաչում մի անուն, որ արժանի լիներ Ադամյանի անվան կողքին դրվելու իբրև գեղարվեստական հավասարություն։


Դժվար և միանգամայն անհնարին է գաղափար տալ Ադամյան արվեստագետի մասին այն մարդկանց, որոնք նրան տեսել են մի կամ երկու անգամ, տեսել են իրանց պատանի ու մանուկ հասակներում։

Խոսում են նկարիչ Այվազովսկիի մասին, իրրև Ադամյանին հավասար հանճարի։


Թվում է ինձ, որ եթե այսօր մի հրաշքով երևան գար միայն նկարիչ, որ կարողանար կտավի վրա վերստեղծել Ադամյանի գեղարվեստական պատկերը նա կդառնար ավելի, քան մի Այվազովսկի...

Այդքան մեծ էր Ադամյանն իբրև արվեստագետ։ Դրաման համարվում է արվեստների թագուհի, որ իր հավասարը չունի։ Շեքսպիրր այդ թագուհու ամենաառաջին իշխանն է։ Արդ, ի՞նչ անուն տալ այն արվեստագետին, որ մեծագույն իշխանի գերագույն զենքերից մեկն է եղել։ Ինչ անուն, բացի «մեծ» անունից։

Ադամյան-Օթելլոն հավասար չէր Սալվինի— Օթելլոյին և Ադամյան — Լիրը վար էր Ռոսսի—Լիրից։ Բայց Ադամյան — Համլետը անհամեմատ բարձր էր, քան Սալվինի — Համլետը, Ռոսսի—Համլետը, Մյունե-Սյուլլի — Համլետը։


Հիշում եմ այսպիսի մի դեպք։ Օդեսայի քաղաքային մեծ թատրոնում էի։ Խաղում էր Մունե-Սյուլյին-Համլետ։ Զովս նստած էր հայտնի դերասան և անտրպլրենյոր Ֆորկատտին, այդ գեղարվեստապաշտ իտալացին, որին Կովկասը շատ բաներ է պարտ։ Այն տեսարանում, երբ Համլետը արտասանում իր նշանավոր «լինել թե չլինել»֊ը, Ֆորկատտին դարձավ ինձ.

— Դուք հիշո՞ւմ եք Ադամյանին այս տեսարանում։ — Շատ լավ։