Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քալանթարր, որոնց աջակցությունը նույնպես արժանի է բարոյական գնահատման։


Սակայն մի թեթև նկատողություն պ. Մակինցյանին։ Միանգամայն ավելորդ են նրա գնահատումները հայ գրողների և բանաստեղծների։Նա պետք է իր ընդհանուր աեսության մեջ լիներ անիառն օբյեկտիվ և իր ճաշակը չաշխատեր կանխավ մատուցանել ընթերցողներին։Ռուս ընթերցողները մի քիչ ավելի են, քան հայ ընթերցողները։Նրանք առանց Մակինցյանի ցուցմունքների էլ կարող են իրանց գնահատումներն անել, մանավանդ որ պ. Մակինցյանը իբրև քննադատ տակավին երիտասարդ է։


Ավելի հմուտ և միանգամայն օբյեկտիվ է կազմված Դ․Անանունի հոդվածը հայկական հարցի մասին։

ԻՐԱՎ ՈՐ ՆԱ ՄԵԾ ԷՐ

Կենդանի հայ գրողներից ոչ ոք այնքան լավ չէ ճանաչում Պետրոս Ադամյանին և այնքան մերձ բարեկամ չէ եղել նրան, որքան ես։

Այսօր կարող է շատ բան ասվել նրա մասին, բայց թվում է ինձ, որ մեծ մարդկանց մասին ամենից սակամ պիտի խոսել այն ժամանակ, երբ նրանց մահվան այս կամ այն տարեդարձն է կատարվում։


Սովորություն է դարձել անմահների հիշատակը ամբոխային աղմուկներով վրդովել նրանց մարմնավոր մահվան «ամյակներին», իսկ ուրիշ ժամանակ մոռացության տալ նրանց։ Այդ սովորությունն ունի մի քանի տգեղ կողմեր։Ամենատգեղը նրանցից այս է, որ մարդիկ շատ անգամ անմահների մասին խոսելու փոխարեն՝ խոսում են իրանց մասին։Ինչ է առաջանում դրանից։Այն, որ մենք անմահների աշխարհային կյանքի հետ ծանոթանալու և այդ ծանոթությունից մեզ համար կրթիչ խրատներ քաղելու փոխարեն պատիվ ենք ունենում ծանոթանալու շատ անգամ փոքրությունների շատ քիչ սլիտանի տպավորությունների, մտածողությունների, զգացումների, երբեմն նույնիսկ ինքնակենսագրությունների հետ։

Արդ, թող ներվի ինձ, որ ես, շաբլոնից հեռանալով, չեմ