Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վիրավորական ոլինչ չկա, բայց թույլ եմ տալիս ինձ ասելու, որ ի դեմս պ. Գ. Լ-ի ես գործ ունեմ մի տեսակ dal tonien-ի հետ։ Ես պնդում և ապացուցանում եմ, որ Ռոդենը կյանքից և բնությունից դուրս գեղարվեստ չի ճանաչում, հետնաբար նա իսկական ռեալիստ է, նա շարունակ կրկնում է «Ռոդենը այն է, ինչ որ ես ևմ տեսնում»։ Եվ ավելացնում է «ես ունեմ իմ սեփական աչքերը, ըմբռնողությունը և հասկացողությունը»։

Խնդիրն էլ հենց այն է, պ. Գ. որ դուք, թեև աչքեր ունեք, բայց ծուռ եք տեսնում և թարս րմբռնում։ Եթե Ռոդենի մասին ինձ հետ վիճելու լիներ մի մասնագետ, մի Տեր֊Մրբուքյան կամ մի Գյուրջյան, որոնք թե արձանագործ4 արվեստագետներ են և թե երկար տարիներ ուսումնասիրել են մեծագույն վարպետների գործերը, ես կընդունեի նրանց հեղի, նակությունը։ Ռայց պ• Գ. Է,, երբ իմ դեմ կանգնած է մի մարդ, որ մասնագետ շէ արվեստագիտության մեջ, ես Իրավունք չունեմ նրան ասելու. «Պ», դուք շատ անհամեստ եք»։ V ակ այն ես ստիպված եմ մի անգամ էլ ապացուցել, որ Ռոդենը այն չէ, ինչ որ հաճելի է տեսնել մեր դալտոնիենին։ Եվ կապացուցանեմ Ռոդենի հարազատ խոսքերով, բայց ոչ պ. Գ. Լ—ին համոզելու համար (դա ապարդյուն ջանք կլիներ), այլ ընթերցողներին մոլար մտքերի հակագեղարվեստական ազդեցությունից ապահովելու համար։

Լսեցեք ինչ է ասում Ռոդենը.

«Ով իրան չի ստիպում հարատև, րարեխիղճ և ավելի ու ավելի խոր դիտել բնությունը, ոչինչ չի կարող անել»։

Ճիշտ նույնն են ասում ռեալիստները։

Խոսելով իդեալի մասին, Ռոդենը ասում է. «Եթե այդ բառը դատարկ հնչյուն չէ բոլոր իմաստներով, ապա նա կարող է նշանակել տխմարություն»։

Դեռ ոչ մի ռեալիստ այսքան խիգտխ չի մտրակել տիեզերրը գերազանցելու հավանականություն ունեցող բանաստեղծներին և արվեստագետներին։

Ավելին լսեցեք.