Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես պնդում եմ, որ ճշմարտությունը և գեղեցկությունը հակոտնյաներ չեն և մեկը մյուսի հետ կապված է սեպաձև։ Չկտ գեղեցկություն առանց ճշմարտության և չկա ճշմարտություն առանց գեղեցկության, Եվ Յադոն, Մակբեթր, Մարմեյադովն ու Ռասկունիկովը գեղեցիկ են արվեստի մեջ միայն և միայն այն պատճառով, ոչ ճշմարիտ են նկարագրված, եթե հոգեբանորեն ճշմարիտ և կենսորեն ճշմարիտ նկարագրված չլինեին, կլինեին տգեղ և այլանդակ ինչպես տգեղ և այլանդակ են այն անշնորհք բանաստեղծների նկարագրած ((տիպերը», որոնք կյանքի մեջ չունեն իրանց արդարացուցիչ մարմնացումը, Կյանք և կյանք, այստեղ է և միմիայն այստեղ գեղեցկությունը, որովհետև այստեղ է ճշմարտությունը։

Ես նորից կդիմեմ Ռոդենի օգնությանը։ Այգ ինձ հարկավոր է մի անգամ ևս պնդելու համար, որ այդ հանճարեղ արվեստագետը (որ այս օրերս վախճանվեց) ռեալիստ է բառիս բուն իմաստով։ Բայց նախքան այդ ապացուցանելը մի փոքրիկ հերքում։ Պ. Գ. Լ.-ն ինձ ծաղրում է, որ ես գիմում եմ բառարանների օգնությանը, թեև հետո ինքն էլ է դիմում։ Ինձ թվում է, որ ավելի լավ է դիմել բառարանների օգնությանը, քան ((բոշայի և նրա էշի» օգնությանը։ Օայց դա ճաշակի խընգիր է, Պ. Գ. Լ.-ն ասում է, որ Լարուսը հրատ արա կված է «երկուտասնյակից ավելի տարիներ առաջ», երբ դեռ Ռոդենը, իր նախնական գործերի համար թյուր ըմբռնողությամբ, համարվում էր ռեալիստ։ Այդ ճիշտ չէ, Լարուսի այն հրատարակությունը, որի օգնությանը ես դիմել եմ, լույս է տեսել 1909 թվին, այսինքն ոչ երկու տասնյակ տարիներից ավելի, այլ ընդամենը 7 — 8 տարի սրանից առաջ, այսինքն' այն ժամանակ, երբ Ռոգենն արդեն համաշխարհային էր և հաստատ համոզմունքը նրա մասին արդեն կազմված էր։ Եվ Կլոդ Օժեն, որ խմբագրել է Լարուսի այդ հրատարակությունն ու սրբագրել, համենայն դեպս պ. Գ. Լ.֊ին չս/էտի գիմեր Ռոդենի մասին գաղափար կազմելու համար։

Բայց ես կդառնամ իրան' Ռոդենին անմիջապես և առաջ կբերեմ նրա հարազատ խոսքերը, և այն ժամանակ ընթերցողներն իրանք կարող են որոշել, թե որքա՛՛ն ընդունակ է պ․ Գ․ Լ.-ն Ռոդենի «թռիչքի ըմբռնելու» համար։

561

19 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. X