Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն մտածում է «որքան կարելի է շատ դրամ ստանալ Միությունից» և բնավ նրա հոգսը չէ արձանը և այլն։ Միևնույն ժամանակ պ. նախագահն ասաց, թե Միությունը 3.000 ֆրանկը մի անգամ արդեն ուղարկել է Փարիզ մի կողմնակի անձի, բայց պատերազմը վրա է հասել, և նա գումարը ետ է պահանջել ու ստացել։

Ես այդ բացատրությունը համարեցի անբավարար և, մի կողմ թողնելով, թե որ կողմն է մեղավոր, իրավ արձանագո՞րծը, թե ինքը' Միությունը, առաջարկեցի նորից դրամն ուղարկել Փարիզ և արձանն ազատել խայտառակ գրությունից։

Թվում էր ինձ, թե Կուլտուրական Միությունը կզգա, թե ինչ ծանր բարոյական պատասխանատվություն է վերցրեք իր վրա, հանձն առնելով մի համազգային ձեռնարկության իրագործումը, և կշտապե իմ առաջարկն իսկույն կատարել։ Բանից դուրս է գալիս, որ ես սխալված եմ եղել։ Միությունը տալով իր լրագրական անբավարար բացատրությունը՝ նորից ձեռները ծալել է ու հանգիստ նստել մինչև այսօր։

Ես չգիտեմ ինչպես բացատրել այդ վերին աստիճանի վրդովեցուցիչ անփութությունը մի հաստատության, որի անունն է Կոզտուրական։ Ծուլությա՞մբ, ժլատությա՞մբ, թե՞ արձանը Փարիզից Կովկաս բերելու դժվարությամբ։ Որ մեկը ևս չինի այս պատճառներից, Միությունն այս անգամ արդաբանալու ոչ մի իրավունք չունի։ Արձանի համար հանգանակությունը վաղուց է փակված, և եթե հանգանակված գումարը բավարար չէ, Միությունը նորից կարող էր դիմել հասարակությանը։ Եթե գումարը բավարար է, ո՞ւմ և ինչու համար է Միությունը պահում նրան իր մոտ և հայ արտիստին թողնում ամոթաբար օտարների առջև։ Եթե դժվար կանանննարին է ներկա պատերազմի պատճառով արձանը Փարիզից տեղափոխել Կովկաս, մի՞թե դժվար կամ անհնարին է գոնե արձանի տեղը ցեխի կույտ չդարձնել, մի՞թե չէր կարելի շինե արձանի ցանկապատն ու պատվանդանը։

Ոչ, Միությունը արդարանալու ոչ մի իրավունք չունի, նրա անփութությունը աններելի է հայ գրականության նախահոր հիշատակի առջև։