Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՏՔ է Շ S Ա Պ Ե Լ

Թատրոնական սեզոնը վերջանալու վրա է։ Մի քանի ներկայացումներ ևս, և հայ դերասանական երկոՀ խմրերն է կպնան դավա ոներն իրանց րարձր կուլտուրական պործր շարունակելու։

Առաջիկա ամառվա վերջերին նրանք նորեն կվերա դառնան մեր մտավոր կենտրոնը' Թիֆլիս, Անորեն նրանց աոջև կծառանա, կարծես հավիտենական դարձած, անիծյալ հարցը՝ որտեղ պիտի պատսպարվել։

Վաթսուն տարի է, հայ բեմը գոյություն ունի և վաթսուն տարի է նա չունի մի օթևան իր խեղճ գլուխը պատսպարելու համար։ Վաթսուն տարի նա թափառում է դռնեդուռ անտունանտեր մուրացկանի պես։ Թարի մարդիկ երբեմն֊երբեմն նրան տալիս են մի կտոր հաց և դարձյալ ձգում են փողոցները։ Եվ նա' հայ բեմը, հայ մտքի զարգացման, հայ ճաշակի նրբացման այս զորավոր գործիքը, հայ մտքի և հայ զգացումների կենտրոն Թիֆլիսում, կիսամերկ, կիսաքաղցած շարունակում է մի ողորմելի կացություն, որ օտարների անգամ կարեկցությունն է շարժում։ Այնտեղ, ուր մոտ 2000․000 հայ կա։

— Ինչպես, այսպիսի մի հայաբնակ վայրում, ուր այդքան հայկական հարստություն, այդքան հայապատկան պալատներ կան, դուք չունե՞ք ազգային թատրոն,— ասաց ինձ նորերս դարձյալ մայրաքաղաքից եկած մի հայտնի ռուս թատրոնական գործիչ։

— Այn, չունենք։

— Եվ դուք չե՞ք ցավում։

— Շատ եմ ցավում։

— Հապա ինչո լ կոչ չեք անում ձեր հասարակությանը։

— Արել եմ մի քանի անգամ։

— Հետևա՞նքը։

Ես լռեցի։

Եվ ի՞նչ պատասխանեի։

Ասեի, որ հայերը ժլատ են, ստած կլինեի։

Մենք ժլատ ժողովուրդ չենք, ապացույց՝ այդ խոշոր նվի