Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րատվութ յուններն ու կտակները։ Ասեի, որ հայերն անզգա են, ավելի ստած կլինեի։ Ով չղիտե, որ աշխարհ ի երեսին Հայ ազգը զգայուն ազգերից մեկն է և գուցե ամենազգայունը, ապացույց նրա բացառիկ հերոսական զոհաբերությունները ներկա ահեղ պատերազմում։

Պետք է ասեի, որ մենը տակավին այնքան լուսավորված շենք, որ խորապես զղանք և ըմբռնենք թատրոնի գերաղույն քաղաքակրթական նշանակությունը։

Ես այղ չասացի ազգային ինքնասիրությունից դրդված և չկամենալով իմ հայրենակիցների վարկը նսեմացնել։

Ես եկել եմ այն եզրակացության, որ հայ ազգային թատրոնի կառուցումը մի անհատի գործ չէ, այլ համազգային պարտականություն։ Դժվար է և անարդար մի հարուստից պահանջել, որ նա բացառապես ի'ր վրա վերցնի բոլոր ծախքերը։ Հարկավ, ես հանուն ազգային քաղաքակրթության մինչև գետին կխոնարհվեի այն մարգու առջև, որ ասեր. «Թատրոն է հարկավոր ազգին, ահա տալիս եմ»։ Բայց քանի որ մեր մեջ չկա մի այդպիսի ասպետ, և գժվար թե գտնվի, հարկավոր է գործը գարձնել ժողովրդական։ Հարկավոր է գիմել համազգային հանգանակության միջոցին։

Միայն Թ՚իֆլիսր շէt որ պիտի մասնակցե այգ հանգանակությանը, այլև բոլոր գավառները, և բոլոր հայ գաղութները, վասնզի ազգային թատրոն կոչված բանը համազգային մի հաստատություն է։ Եվ ես համոզված եմ, որ բոլոր վայրերի հայերը սիրով կմասնակցեն այդ ազգային ձեռնարկությանը։ Հարկավոր է միայն գործը չհետաձգել, այլ ձեռնարկել, իսկույն ևեթ։

Ասում եմ չհետաձգել, վասնզի ներքին և արտաքին պատճառներ շատ կան շտապելու համար։

Ավելի հարմար ժամանակ ազգային թատրոնի կառուցման գործը սկսելու համար, քան ներկան, հազիվ թե լինի մի ուրիշ անգամ։

Բայց ում պարտականությունն է առաջին քայլն անել, եթե ոչ Հայ Դրամատիկ Ընկերության։ Եվ ահա առաջարկում եմ այդ Ընկերության վարչությանը' շուտով հրավիրել մի նախնական խորհրգակցություն այն անձանց, որոնք թե բա