տի աշխատեմ մոտ ապագայում ավարտել այդ գործը, որովհետև այդ առթիվ իմ տրամադրության տակ եղած նյութերն առատ են, և վեպը հափշտակիչ է ինձ համար։
«ԻՄ ԿԱՐԾԻՔԸ»
«Երևանի բանվորական թատրոնին» վիճակված է խոշոր կուլտուրական գործ կատարել։ Արվեստի բնագավառում թատրոնը հզորագույն գործիք է առհասարակ մասսաների մտավոր ու բարոյական կրթության համար։ Սակայն բացառիկ է այն թատրոնի գիրքը, որի աուդիտորիան բաղկացած է բանվոր դասակարգից։ Ես միշտ պնդել եմ, թե այդ դասակարգն է միայն, որ գիտե անմիջականորեն, առանց կանխակալ միտումների, առանց նախապաշարումների գնահատել արվեստը։ Երբ նա գալիս է թատրոն, գալիս է առանց հետին մըտքի գալիս է սոսկ իր մտքի զարգացման և հոգու կրթության համար պաշար ստանալու նպատակով։ Նրա լավագույն ղեկավարր բնազդն է, այն անկաշառ տարրը, որ լավի ու վատի գնահատման ամենաճշգրիտ չափանիշն է։ Երբ մի գործ Նրան դուր է գալիս, երբ պիեսի բովանդակությունն ու դերասանի խաղր հուզում է նրան, խոսելով նրա հոգու, սրտի ու մտքի հետ, ոչ մի քննադատություն չի կարող կասեցնել նրա ոգևորությունը։ Ընդհակառակը երբ նա թատրոնից դուրս է գալիս առանց որևէ տպավորության կամ գեշ տպավորությամբ, փորձեցեք նոա տպավորությունը փոխել, և դուք չեք կարող փոխել ոչ Ար կերպ, չեք կարող համոզել նրան, թե իր հասկացած լավը վատ է կամ վատը լավ։
Ահա ինշոլ բանվորական թատրոնի ռեպերտուարը պիտի կազմել աոանձին զգուշությամբ։ Չի կարելի ամեն մի հապճեպության գործ կամ տղայական շարադրություն հրամցնել նրան։ Խալտուրան և երեխայական փորձելը մի անգամ առմիշտ պիտի արտաքսվեն բանվորական թատրոնից։ Այնտեղ տեղ չպիտի ունենան ոչ վատ պիեսը, ոչ վատ դերասանը և ոչ անփորձ ռեժիսյորը։ Սխալ է այն գրեթե ընդհանրացած կարծիքը, թե այս կամ այն պիեսը չի կարելի խաղալ, որով