Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսության, գործարանային արդյունաբերության թե կուլտուրայի ասպարեզում։ Որպես մի մարդու, որն իր բովանդակ կյանքը նվիրաբերել է գրականության, չեն կարող ուրախությամբ չլցնել իր սիրտը կոլտնտեսական բնագավառում մեր ունեցած խոշորագույն հաջողությունները։Մասնավորապես արվեստի, գրականության ասպարեզում աննախընթաց են մեր հաջողությունները։


Սակայն չի կարելի ասել, որ այս բնագավառում մենք սխալներ ու բացեր չունենք։ Այդ ո՞ր պատմական խոշոր հանրօգուտ գործն է, որ կատարվում է առանց վրիպումների ու սխալների։ Գրականության ասպարեզում ևս մենք դեռ բացեր ունենք։ Մեր գրողները դեռ իրենց անելիքները չեն սպառել գեղարվեստական գրականության ասպարեզում։ Հատկապես լեզվի գեղեցկացման, նրա հղկման ու կուլտուրականացման գործում դեռ նրանք շատ պետք է աշխատեն։ Հաճախ այս բացն առաջանում է խիստ շտապողականությունից։ Դա սխալ է։ Տալ մեր բանվորա-գյուղացի ական մասսաներին գեղեցիկ, զարդարուն լեզու, գեղեցիկ ոճ․․․ Ահա մի բան, որի համար պիտի պայքարեն մեր գրողները։


Թող իմ այս պահանջը ծերության տրտունջ չհամարեն իմ հարգելի կոլեգաները։ Այն, ինչ ասում եմ, զգում եմ, որ պարաավոր եմ ասել։


Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում։ Խորհըրդային հայ գրականությանը բանվորա-գյուղացիական իշխանությունը շատ է տալիս, գրողների համար չեն խնայվում ոչ նյութական և ոչ բարոյական միջոցներ, ուստի և մենք պիտի աանք ավելին և, որ գլխավորն է, լավը։


Ես իմ ծերության հասակում դեռ չեմ դադարել աշխատեյուց։ Ունեմ մի շարք թերի և անկատար գրածներ թե վաղ,թե ներկա խորհրդային շրջանից։


Ներկայումս ես աշխատում եմ ավարտել իմ այն մեծ վեպը, որի մի հատվածն արդեն լույս է տեսել։ Վեպիս մի մասը, որ մոտենում է ավարտմանը, վերաբերում է նավթային հայ բուրժուազիայի ծագման, զարգացման և աստիճանական քայքայման, որոնց ականատես եմ եղել ես։


Եթե հիվանդությունս ինձ չխանգարի, ես ամեն կերպ պի- 579