Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցել եմ ռեալական հիմունքի վրա։ Այդպես է թե ոչ-այդ ապաղան ցույց կտա։ Ռեցենզիայում գրքույկի վերնագրի փոխարեն սխալմամր մականունս է, գրված։

Ներիր, որ շտապում եմ, այսօր բարեկենդանի վերջին օրն է, Աղայանցը հրավիրել է ինձ իր մոտ ճաշի։ Այդտեղ կլինեն Տեր֊Մովսեսյանցը—Նեսմիլովը, Գաբոն և այլն. ասում են պիտի մի լավ քեֆ անենք։

...այդ ոչ ինձանից է կախված, ոչ էլ Քայաշյանից, սա մի խումբ մարդկերանց... Մենք գիտենք, որ դուրս չի գալ հայերեն, բայց սա էլ մեզ համար միևնույնն է, մենք չենք կարող նրանց հաճույքին բավականություն տալ։ Մենք աչքի առաջ ունենք ճշմարտությունը և դրա դեմ չենք կարող մեղանչել միայն այն պատճառով, որ բաքվեցիներին դուր չեն գալիս։

Ամենայն համարձակ գործ առաջին քայլում բնական է, որ խոչընդոտների պիտի հանդիպի։ Վերջապես (ջնջած) ինչպես դուք կարծում եք։ Ով որ լավ հասկացել է վերջինը, պիտի իմանա, որ վաղ թե ուշ բայաթին էր երգելու։ Ուրեմն որքան վաղ, այնքան լավ։

Հովհաննեսին բարևիր։ Բարևիր բոլոր ընկերներին ու ազգականներին։ Այսօր կխոսեմ Գաբոյի հետ քո մասին։

Սոֆրոնի քույրը նվիրել է ձեր գրադարանին մի քանի նշանավոր և թանկագին (պատռված) հեղինակություններ։

Երեկ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Թանգյանը, ասում էր, որ կկատարվի զատկին։

Այս նամակը հանձնիր մորս․ քո նամակիցդ էլ հարկավոր տեղեր կարդիր նրա մոտ։ Քեզ սիրող և նամակիդ անհամբեր սպաս

Մովսիսյան

(Լուսանցքում)

Վեպիս մեջ դուրս եմ բերելու Տատունին և Շըպպանիկին։ Առհասարակ Շամախու կյանքը ինձ շատ է հետաքրքրում, գրիր քո իմացածներդ այս կյանքի մասին․ ես կօգտվեմ նրանցով։