Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8 մարտի 1884,

Սիրելի Սանդրիկ

Երեկո է։ Մի ժամ առաջ «Եվրոպա հյուրանոցում մեն-մենակ նստած մի բաժակ առաջիս գարեջուր դրած քիչ-քիչ կում էի անում և մտածում վեպիս VII գլխի մասին (մի ցավ է դառել ինձ համար այս էլ)։ Հյուրանոցը լիքն էր, մի կողմ Արասխանյան, Հարո, Տեր-Մարկոսյան մյուս կողմ Սպանդար և ընկ.,ի առաջևիս նստած էին մի քանի անգլիացիներ և գերմանացիներ: Ես, ինչպես ասացի, մենակ էի, մենակ էի այս բառի ընդարձակ նշանակությամբ։ Դու որ Բաքվի նման խարաբումն ես ապրում, իհարկե, շատ կզարմանաս այդ բառերը կարդալով, բայց հավատացիր, որ ես մենակ էի։ Այո, ես ինձ Թիֆլիսում զգում եմ միայնակ և այդ շատ մեծ վիշտ է պատճառում: Չկա մի անձն, որի հետ լիակատար կարողանաս հոդվույդ թելադրածը դուրս թափել, չկա պարզություն, անարատություն։ Ինտելիգենցիան կեղտոտ, խարդախ ու իրարու ոտքի տակ քանդող. միջին երիտասարդությունը նույնպես մնում են մի քան մաքուր սիրտ ունեցող գիմնազիստներ ահա սրանք են իմ բարեկամները։ Սակայն դրանք էլ չեն կարողանում ընկերական շրջանում այն թեթևությունը տալ մարդու, որը զգում էի վարվում ձեր մեջ։ Ինձ չի հետաքրքրում ոչ գիտությունը, ոչ տաղանդը, ոչ գեղեցկությունը այնչափ, որչափ մարդկային սրտի մաքրությունը, պարզությունը, ինձ համար թանկ է անկեղծ հոգին, սիրող և բաց սիրտը։ Իսկ սրանց թիվը քիչ է կամ չկա ամենևին։ Ահա ինչու ես միայնակ նստած հյուրանոցում կամենում էի երկու շաբաթվա գիշեր-ցերեկ գրելուց հետո լարված թե թևութ յուն տալու և կոտրած սիրտս ամոքելու համար գառն ջուրը դատարկ փորս ածել։ Ես այդ րոպեին խորհում էի վեպիս մասին, միևնույն ժամանակ մտարերում էի անցյալ օրերը, մտաբերում էի և իմ սիրտս մղկտում էր։ Իմ հիվանդ երևակայությունը պատկերացնում էր ինձ իմ անցյալը, այն անցյալը, որի ամեն մի օրը զարթնելով հիշողությանս մեջ իբրև մի-մի ասեղներ ցցվում էին իմ ուղեղի մեջ և բորբոքում նրան։ Սանդրիկ, ես չեմ երկարացնում, այն հույսով, որ դու կարող ես