Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իհարկե, բոլոր հոգով ինձ հաջողություն կցանկանաս։Ես թեև պիտի խոստովանած, որ շատ մեծ հույսեր չունեմ իմ գրականական ձիրքի վրա (չկարծես որ կեղծ համեստություն է),բայց կարծում եմ և զգում եմ, որ բացի դրանից ուրիշ գործի ընդունակ չեմ։Պարզ է, որ մեզանից հռչակավոր մարդիկ չեն դուրս գալ, բայց պիտի բավականանանք քչով—քան որ բնությունը այդքան է պարգևել մեզ։Իմ համոզմունքս էր,ամեն մարդ պիտի զբաղվի նրանով, ինչ որ սիրում է նա իր զգացմունքներով։Մեր զգացմունքները պիտի լինեն մեր (խոսեմ նավաստիի լեզվով) նավի կոմ պասը, իսկ խելքը նրա ղեկավարը։Զահլաս տարել է փիլիսոփայությունը, էլի ձեռք չեմ քաշում։Այդպես սիրելիս, ես ուզում եմ ասել, որ միայն և միայն գրականությունն է, որ ինձ այժմ ձգում է դեպի ինքը, ուրիշ ոչինչ։Անցան Բաքվի զառացանքները мечты էլ սիրտ չկա այն փիլիսոփայական հարցերով զբաղվելու, որոնք մի ժամանակ ինձ ու քեզ գրավել էին։ Հուզված եմ, չգիտեմ ինչ գրել։


Զգում եմ ինձ անջատված հասարակությունից, չի հետաքրրքրում ոչ մի կենսական հարց չի հափշտակում ոչ մի շրջան, չկա ոչ մի հասարակական երևույթ, որը կարողանա սթափել իմ սիրտը։Այդ այդպես լինելով, ես ճարահատյալ իմ մխիթարությունուը որոնում եմ գրականության մեջ։ Չեմ ասիլ թե շատ էլ բավական եմ դրանով, բայց ինչպես վերը նկատեցի, բացի դրանից ոչ մի բան չի հափշտակում ինձ։Հերիք է,չեմ կարող գրել, ջիղերս բորբոքվում են։

Դառնանք իմ ապրուստին։Քեզ հայտնի է, որ Ներսեսի սենյակումն եմ լինում այժմ։Այստեղ տաք է, կրծքիս ցավն էլ հանդարտել է, թեև երեկ գիշեր քիչ նեղացրեց։

Ժամանակս ոչ տխուր է անցնում և ոչ էլ այնքան ուրախ, էհ մի կերպ։Բայց պիտի ասած, որ երբ գրում եմ ինքնուրույն մի բան, բոլոր ցավերս մոռանում եմ գրելու ժամանակ։Այժմ քիչ տխուր եմ, որովհետև դեռ բան չեմ գրում։ Թեև տներ ման գալու սովորություն չունիմ և ատում եմ, բայց երեկ երեկո մինչև տասներկու ժամը ես և Ներսեսը Լորիս-Մելիքյանների տանն էինք։Կային մի քանի տիկիններ և օրիորդներ (այնտեղ էր և իմ հոգյակը), Ներսեսը երգեց, օրիորդնե-