րը պիանինո ածեցին, պար եկան, ես էլ քիչ շիքաստա մռմռացի, ղոզանաղ կերանք և պունշ խմեցինք և դուրս եկանք։ Բավական ուրախ անցավ։ Այսօր առավոտ ես ու Ներսեսը թեյ խմելու ժամանակ պատմում էինք իրարու մեո տպավորություններր, հանկարծ միտս ընկար դու։ Ես ասեցի, չիլինի արդյոք Սանդրիկին լծենք մի գյուքաշի արարի, վրեն էլ նստացնենք մի գեղեցկուհի, ձեռքը չոմբախ տանք և ասենք, որ քշի յոխուշին։ Հետազոտեցինք, քննեցինք, հարցը բավական բարդացավ, բոլոր մեր ծանոթ օրիորդներին տնտղեցինք, չոփ քցեցինք, բայց մի հարմարր չգտանք քեզ համար։ Սակայն էլի մտածում ենք, մենք քիչ հարմար գտանք այդ երեկոյան օրիորդներից մեկին։ Մի հայ վարժուհի, բայց դա մի քիչ կոկեսրկա է և շատ էլ առողջ չի։ Այդ վարժուհու մեծ քույրը, որ այստեղի հայտնի գեղեցկուհիներից մինն է, այս մոտերս Բաքոլ էր (Օգանովա), գուցե տեսած լինես։ Այդպես տեսնում ես, որ մենք քեզ համար մոցիքուլություն ենք անում, ինչպես դու ես արել մեր հայտնի ցիկլոպի համար (Անկնավուրյան)։ Բայց չկարծես, որ մեր մոցիքուլությունն էլ նույն հետևանքը կունենա, ինչ որ քունը ունեցավ, էրվես ռըիիդ վերա: Ну да, սիրելիս, քեզ հարկավոր է պսակվել։ Բայց աշխատիր օգնականի տեղ ստանալ, որի մասին հաջողություն եմ ցանկանում լավ սրտիս էրված տեղից։ Սպասիր հա Բաքվի օրիորդներից չուզես, այդտեղ շատ թանկ են և ոչ մի զիբիլ էլ չեն, իսկ այստեղ կարելի է հարմարը գտնել․․․
Սիրելի Սանդրիկ
Բացդ ստացա, մյուս անգամ այդքան բաներ բացում չգրես, կենտրոնականում կարդում են։ Լավ չի։ Հյութավոր նամակ ես ուզում, դընդըղուվա գեոմում դո՞ւ ինչու չես գրում։ Սատկես, մի թերթից ավել չեմ գրելու, բայց այդ թերթը այնքան լցնելու եմ, որ հոգիդ դուրս գա կարդալիս։ Արծրունին չորս ու հինգ օր է, որ եկեք է, մեկել օրը միասին կառքով