Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միլյաթի մեջ ընկերական հոգին կատարելապես բացակայում է։ Այդ կլինի իմ վերջին խնդիրը, Փոքրը, այն օրը ինձանից տոմսակ էր ուզում, ես ասացի, որ թող դիմե Աբգարին։ Իր եպս ասած, երկու եղբայրներն էլ խնդրել են, որ քեզ շնորհավորեմ։ Պստիկը մի փոքր նեղացած էր, որ դու նրա հասցեով Զելինսկուն բաց նամակ ես գրել, իսկ իրան երկու տող չես գրել։ Բայց ես կարծում եմ, որ այդ ունի յուր հոգեկան բանական պատճառը—մեկ ընկերի հասցեով մյուսին նամակգրել ու առաջնին չհիշել—կնշանակե Զելինսկին և Վերմիշևները տարբեր մարդիկ են քեզ համար։ Եվ իրավ, այսպես էլ է։


Շնորհավորում են քեզ նույնպես Զելինսկին ու Րաֆֆին։ Վերջինի ընտանիքը արդեն եկել է։ Այն օրը մոտն էի, մեծ տղին (12 տարեկան) ներկայացրեց—կատարյալ համշարի, թե կազմվածքով, դեմքով, թե հագուստով։ Շատ գեղեցիկ կերպով ներկայացրեց բողոքական մի սիոներներին։ Այժմ նա զբաղված է յուր ընտանիքի экипировка-ով։ Մի օր պիտի հրավիրեմ նրանց ինձ մոտ։ Րաֆֆիի մասին խոսելով, հիշեցի, որ Աղայանցն էլ մի ամսից հետո պսակվում է մի այր իկնոջ վրա.— չգիտեմ ով է։ Մնում են Զելինսկին և դու։ Ինչես մտածում։ Ուրեմն մշտապես կմնաս Բաքվում։ Այդ և լավ, և վատ։ Ես կցանկանայի, որ դու այստեղ լինես, բայց ինչ արա՜ծ...


Այսօր ստացա Սանդրիկի նամակը միթե ճշմարիտ է, որ գործարանի պաշտոնից պիտի զրկվի։ Չի՞ կարող Գուստավ է, ինչ զատ է նրա մոտ մնալ։ Տոմսակի մասին ես նրան սլատասխանեցի, որ դժվար է ուղարկել։ Գուցե այստեղից միկերպ ճանապարհեմ մի ուրիշ տոմսակով։ Աբգարը վախենում է տալ, նկատողություն են արել։ Գրքերը բոլորը ուղարկել եմ իվանսով, հույս ունիմ, որ ստացել եք։ Ասիր Սանդրիկին, որ նրա փողերից ինձ մոտ մնում է 18—50 կ., կտամ, բայց ոչ այժմ, եթե նա Րաֆֆիին գրի որ ինձանից ստանա, զահլես կտանի. թող ինքը սպասի, իրան կտամ։ Բայց ինքը կգա, կխոսենք։


Իմ դաչա օրից օր հետաձգվում է։ Բանն այն է, որ կոպեկ չկա, ին՜չ երեսով գամ։ Ազատ ժամանակ ունիմ, կա-