Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոդ էի երկար օրերով գալ, բայը անկարելի է, իսկ տոմսակի ժամանակը լրանում է։ Եթե Աննումանին տեսնես, պատմիր հանգամանքը, ու թող ինձ չմեղաղրե։ Իմ վիճակը այնպես է, որ անգամ մի ռուբլը կողմնակի ծախսը բյուտժետի մեջ մեծ հեղափոխություն է ձգում։ Ինչ լուրեր կան հորիցս, արդյոք նամակ գրո՞ւմ է։ Ինչպես է խալի հիվանդությունը. ճշմարիտ է, որ անբուժելի է նրա հիվանդությունը։ Ինչ չար աստղի տակ ծնվեցինք մենք. միթե մեր աչքերի արտասուքը երբեք չպիտի չորանա։ Հատուկ շնորհակալ եմ, որ դու քեզ հատուկ բարեսըրտությամբ, խնամք ես տանում մերոնց։ Խանումի աչքերը երանի թե քո դեղով առողջանան...


Իմ ժամանակս անցնում է ըստ տեսածիդ։ Ցերեկները զբաղված եմ լրագրով կամ տնային գործերով. երեկոները միայն կարողանում եմ պարապել. «Սամվելի» երրորդ մասը շուտով վերջանալու է, չորրորդը դեռ չի գրելու, ուզում եմ վեպս «Արձագանք ինձ տալ առաջիկա տարվանից։ Երեկ սկրսել եմ մի փոքրիկ վեպիկ «Հաշմանդամ» վերնագրով և գուցե այսօր և վաղը վերջացնեմ։ Կարող ես երևակայել հերոսուհին կագ և սքանչելի Ամիրովա օրիորդն է երգչուհին..


Անցյալ շաբաթ երեկոյան Արդարի տանը ժողով կար դարձյալ նույն անձինք, առանց կանանց սեռի։ Այնտեղ էր, ի միջի այլոց, և Բաղրամյանը, մեր հայրենակիցը, և մի քանի նորավարտներ (ինչ-որ գերմանական Բարխուդարյանց և նորավարտ իրավաբան Մելիք-Ադամյան)։ Ես դիտում էի, թե ինչպես են պահում հասարակության մեջ արտասահմանյան և ռուսավարտ ուսանողները։ Ես թե դատելու լինեմ մեր հայրենակցի օրինակով, առավելությունը մյուսների կողմն կլինի։ Բավական անախորժ տպավորություն գործեց մեր հայրենակիցը ինձ վերա, նույնպես և Րաֆֆիի վերա։ Այնինչ՝ Աբգարը շատ է հավանում, բայց քեզ պիտի հայտնի լինի, որ նա մի փոքր կողմնապահ է դեպի գերմանական ուսանողները։ Բանից երևում է, որ միայն Արասխանյանցին չէ հատուկ ամենաչնչին մտքերը ամենաբարձրագույն տոնով արտահայտել,— այլ բոլոր գերմանավարտները նույնպես են։ Ժողովը խմբագրական էր իբրև թե, բայց այնպիսի մարդիկ կային, որ ով գիտե, տասը տարի ռոզգիով գազես, երկու խոսք չի