կարողանայի ինքս լրացնել 50 ռ., բայց հեաաձգել չէր կարելի, ահա ինչու դիմում եմ քեզ։
Եփրեմին կասես, որ անշուշտ համոզի դադաշին դուրս գալու այն խարաբից։ Դադաշը կիջևանի Աննումանի մոտ, ես այստեղից կարողությանս չափ կօգնեմ, իսկ եթե համոզվեց Թիֆլիզ գալու, ավելի կթեթևանա բանս։
Սիրելի Ներսես, չնեղանաս իմ հանձնարարությունից։ Նեղության միջոցներին միշտ ինձ օգնել ես, ահա ինչն է ինձ համարձակություն տալիս դարձյալ քեզ դիմելու Քեղ սիրող և պատար:քսանիդ սպասող Ալ. Մովսիսյան 24 սեպտեմբերի 1894 թ., Թիֆլիզ
Սիրելի Ներսես
Այս տարի հայոց թատրոնի գործը շատ վատ է, հազիվ թե խումբ կազմվի։ Այնինչ Հովհաննեսը ներկայումս շատ նեղ դրության մեջ է։ Նա ուզում է որևէ պաշտոն գտնել բայց Թիֆլիզում պաշտոն գտնելը այնքան դժվար է, որ հազիվ թե շուտ կարողանա գտնել։ Ես խնդրել եմ իմ բոլոր բարեկամներին և ծանոթներին, ինքս էլ աշխատում եմ։ Եթե հաջողվի էլ երևի ուշ կլինի, մինչև այժմ իսկ Հովհաննեսը այնպիսի վիճակումն է, որ, մեր մեջ ասած, օրվա կարևոր ծախքերի համար փող չունի։ Դժբախտաբար իմ ծախքին էլ այնքան ավելացել են, որ ես միանգամայն միջոց չունիմ առժամանակ նրան օգնելու։ Անցյալները նա ինձ ասաց, որ քեզ դիմել է, և դու մերժել ես օգնելու։ Հարկավ, գիտեմ, որ քեզ համար դժվար է միշտ օգնել և խնամել նրան, բայց և այնպես լավ կանեիր, որ այս անգամ էլ գոնե մի փոքրիկ նպաստ տայիր նրան, մինչև որ տեսնենք ինչ է լինում։ Իմ կողմից ես խորհուրդ կտայի, որ դու աշխատես Բաքվում նրա համար մի որևէ պաշտոն գտնել և համոզես, որ գա այդտեղ, թեև ինքը չի ուզում։ Բայց նախքան պաշտոն գտնելը, իմ կողմից խնդրում եմ մի