Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

26 հունվարի 1891 թ., Թիֆլիզ

Uիրելի Ներսես

Երեկ միաժամանակ նամակներ ստացա Աննումանից և Խանումից, որ գրում են, թե դադաշը հիվանդ է Ղուրայում։ Քույրերս աղերսում են, որ կամ ես գնամ Ղուբա նրան բերելու, կամ ճանապարհածախս ուղարկեմ Եփրեմին, որ գնա բերի Բաքու։ Ամբողջ գիշեր ես մտածում էի, որ ինչպես անեմ, որ իսկույն ուղևորվեմ, բայց ոչ մի հնար չկա, և ահա ինչու։

Առաջինը Ռուբենս հիվանդ է, ես չեմ կարող նրան թողնել, ծնողի զգացմունքը հաղթող է հանդիսանում որդիական զգացման վրա, նոր սերունդի համար պետք է հին սերունդի սիրո զգացման հետ կռվել։

Այս կետը քույրերիս չհայտնել՝ շվշտացնելու համար։

երկրորդը, որ այժմ ամենագլխավորն է, ներկայում, ես համարյա թե անգործ եմ։ «Արձագանքի» խմբագրատունը ես առժամանակ հաճախում եմ, բայց զբաղված եմ ինձ համար պաշտոն գտնելով։ Թողնել և հեռանալ Թիֆլիսից, ասել է ռիսկ անել քաղցածության ենթարկելու մի ամբողջ ընտանիք։

Այս վերջինը ես կարհամարհեի, եթե առաջին երկու պատճառները չլինեին։ Ուստի վճռեցի Եփրեմին ուղարկել ճանապարհածախք, որ նա գնա։ Իմ հաշվով Եփրեմի գնալու և դադաշի հետ վերադառնալու համար անհրաժեշտ է ամենաքիչը հիսուն ռուբլի։ Այսօր դեսուդեն ընկա և հազիվհազ կարողացա գտնել քսան ռուբլի, որ և ուղարկում եմ նամակիս հետ։ Խնդրում եմ հետևյալը. նամակս ստանալով ինձ շատ պարտավորեցրած կլինես, եթե քո նույնպես սուղ միջոցներից ուղարկածս գումարի վրա ավելացնես երեսուն ռուբլի և ընղամենը հիսուն ռուբլի տաս Եփրեմին (Խանումի մարդուն) և ասես, որ անհապաղ ճանապարհվի։ Այդ 30 ռուբլին, ես կուղարկեմ քեզ մինչև փետրվարի 10-ը, եթե ոչ բոլորը, գոնե մեծ մասը, մի խոսքով կվերադարձնեմ։ Իսկ եթե գրքերիցս ծախվել է մի բան, հո ավելի լավ։ Խնդրում եմ, Ներսես, նամակս ստանալուն պես, խնդիրս կատարելու կամ չկատարելու մասին իսկույն պատասխանես։ Վաղը կամ մյուս օրը գուցե 640