Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղական մասը վերջանում է, ես սկսում եմ հարձակվել Հովհաննիսյանի վրա իմ կողմից և մի խիստ նամակ եմ ուղարկում «Մշակին»։ Անցնում է մի շաբաթ, հարձակողական նամակս լույս չէ տեսնում։ Այստեղ աոաջին անգամ ես զգում եմ,որ խաբված եմ եղել։ Փողոցում պատահում է Քալանթարը։ Ահա մեր խոսակցությունը բառ առ բառ։

- Մի վերջին նամակ էլ գրեցեք և բանակռիվը վերջացրեք։ Գրեցեք, որ անցյալը անցած է, այժմ Հովհաննիսյանի հետ ոչինչ կապ չունիք,- ասում է Քալանթարը։

- Բայց ինչո՞ւ իմ հարձակողական նամակը չտպեցիք։ Այնտեղ ես պարզում եմ իմ Թշնամու բարոյական պատկերը։

-Գիտեք, ըըը, մի փոքր անհարմար է, այդպես ասած, ըըը, հին է։

- Ոչ, իմ հաղորդած փաստերը բոլորը նոր են, և ոչ մեկը հայտնի չէ ընթերցողներին,- ասում եմ ես։

- Մի խոսքով, ըըը, անհարմար է։

- Լավ,- ասում եմ ես, տեսնելով, որ պարոնը չի ուզում տպել,- ես կգրեմ մի վերջին նամակ և այնտեղ կասեմ, որ ես ինքս բանակռվին վերջ եմ տալիս։ Միայն խընդրում եմ տպեք անփոփոխ և առանց կրճատելու։

-Իհարկե, իհարկե, «Մշակը» այդ հարցում ոչ մի դիրք բռնել չի կարող: Նա չեզոք է։

Այս խոսակցության հետևյալ օրը ուղարկում եմ իմ վերջին նամակը։ Մի շաբաթ պահում են, վերջապես տպում։ Ես զարմանում եմ տեսնելով, որ իմ նամակից դուրս են գցել այն խոսքերը, որոնցով հայտնում եմ, թե այլևս բանակռվին ինքս վերջ եմ տալիս, և սրա փոխարենը իրանք տպել են մի խայտառակ նկատողություն, թե «փակում ենք «Մշակի» էջերը այս բանակռվի համար» և այլն։ Իսկ երկու օր հետո կարդում եմ մի դավաճանական հոդված, թե իբր ես բախել եմ «Մշակի» դռները, և նրանց փակ եմ գտել իմ առաջ։ Կարող ես, Ներսես, երևակայել իմ վրդովմունքը այդ Քալանթարի… դեմ, որ ինձ այնպես անամոթաբար խաբեց։ Նույն օրը ևս մի մասնավոր նամակ եմ գրում…և նրա խայտառակ վարմունքը երեսին տալիս։ Հետո մի փոքրիկ և մեղմ նամակ եմ ուղարկում «Մշակին», թե ես երբեք ոչ մի լրագրի դռները չեմ բախել թե մի քանի «նաակներ խմբագրության» դրել չի նշանակում