Այս ազատությամբ և յուր համբերությամբ ու անսահման վեհանձնությամբ հարուստ հանքատերր ի վերջո հաղթում է և յուր կնոջ ազնվական սրրտի համառությունը։ Կլարան սիրահարվում է նրան խելագարի պես։ Ֆիլիպպր յուր անսահման սերը տակավին ծածկում է կեղծ անտարբերության քողով։ Կլարայի սերը հասնում է ծայրահեղության, բայց ապարդյուն։ Տեղի է ունենում դուքսի և Ֆիլիպպի մեջ մի մենամարտություն։ Կլարան դիմում է անձնազոհության յուր ամուսնու կյանքը փրկելու համար դքսի ատրճանակի հարվածից։ Նա վիրավորվում է յուր ամուսնու փոխարեն, բայց նա անսահման բախտավոր է համարում իրան, երբ յուր շրթունքների վրա ընդունում է Ֆիլիպպի սիրո նախընծա համբույրը։
Այս է պիեսի էական բովանդակությունը, մանրամասնությունների հիշելը կարող է ձանձրույթ պատճառել ընթերըողին։
Եվ այս բեմական դժվարություններով լիքը պիեսան ամսույս 14-ին հայոց բեմի վրա թատրոնասերների խումբը խաղաց արդարև շատ հաջող։ Առանձին հաջողությամբ կատարեցին իրենց դերերը մանավանդ կանայք, այնինչ տղամարդկանց ուժերը կարծես հավասար չէին առաջիններին։ Օր. Նազարբեկյանը, որ կատարում էր պիեսի գլխավոր հերոսուհու Կլարայի դերը, հարկավ, վերցրել էր յուր վրա ահագին դժվարություն։ Ի նկատի ունենալով, որ նա առաջին անգամն էր բեմ դուրս գալիսք այն էլ մի այնպիսի դժվար դերում, նա ունեցավ մի այնպիսի հաջողություն, որ շատ քչերն են ունենում։ Նրա գեղեցիկ արտասանությունը, բեմական ձայնը, վըստահ շարժվածքները արտահայտում էին մի դերասանական անհերքելի ձիրք, և մարդ դժվարանում էր հավատալ, որ նա առաջին անգամն է բեմ դուրս գալիս։ Որքան ցանկալի կլիներ, որ այդ ձիրքը, կարելույն չափ, հաճախ փայլեր հայկական բեմի վրա։ Մյուս գլխավոր հերոսի' հանքատեր Դերրլեի, դերը կատարում էր պ. Վ. Մամիկոնյանը։ Պ. Մամիկոնյանը երկար տարիներ արդեն մասնակցել է անթիվ անգամ թատերասերների ներկայացումներին, ուրեմն բնական է, որ գովելի հմտությամբ խաղար։ Եվ նա կարողացավ մեծ հաջողությամբ կատարել յուր ծանր դերը։