Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրելի Ալեքսանդր


Շնորհակալ եմ քո համակրական նամակի համար հոբելյանիս առիթով։Զգացված եմ և ամուր սեղմում եմ ձեռդ ու համբուրում քեզ։

Երեկ բժշկ. Արզումանյանին փոխադրեցինք 100 ռ., որից 60 ռուբլի ամսավճար Արմենի համար (հունիսի 8֊ից մինչև հուլիսի 8֊ը) և 40 ռուբլի հագուստեղեն գնելու։Խնդրեմ «Գարունի» պատվելի խմբագրներից վերցնես ինձ հասանելիք գումարից 10 ռ. և տաս պ. Արզումանյանին Արմենի ամսական մանր ծախքերի համար։

Քո երկրորդ կիսի մասին շատ բան կարող էի ասել, բայց առայժմ թողնում եմ։ Գալով հեռագրին, շատ ցավում եմ, որ քո ստորագրությունն էլ կար այդ անտակտ և ըստ ամենայնի ոչ վայել ուշ շնորհավորականի տա՛կ։Խնդիրն այն է, որ դուք մտաք իմ տունն ինձ շնորհավորելու պատիվն անելու և վիրավորեցիք ինձ հարգողներին իմ տանը։Քեզ եմ թողնում ասել, արդյոք որևէ քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված բա՞ն է այդ։Ես կապիտալիզմի երկրպագու երբեք չեմ եղել, ընդհակառակը ես կռվել եմ նրա դեմ ավելի, քան ամբողջ հայ գրականությունը միասին վերցրած:Այս է, որ շեշտերին բոլոր հռետորները և բոլոր ուղերձները։Եվ դուք հանկարծ գալիս եք ինձ նախատելու, որ ես իբրև թե կապիտալիստներին խունկ եմ ծխում։Մի՛ մոռանար, սիրելի բարեկամ, որ Մանթաշյանին և Մելիքյանին ընտրողները քո ընկերներն են, Աղայան, Լեո, Թումանյան, Ատրպետ, որոնց նույնպես վիրավորեցիր և որոնք նույնպես վրդոված են քո դեմ։Քո դեմ եմ ասում, որովհետև մնացյալ ստորագրությունները... էհ, տերը նրանց հետ։Հեշտ է, իհարկե, կապիտալիստներին հայհոյելը, բայց եթե դուք ինձ նախատինք կարդալով հանդերձ, մի րոպե մտածեիք, թե ինչով և ում օգնությամբ պիտի խնամեմ հիվանդ որդուս, ես կհավատայի ձեր բարեկամության անկեղծությանը:Այնինչ դուք, հեռագիր ստորա-