Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրողներդ, մատ մատի չխփեցիք իմ հոբելյանի նյութականի մասին։Շնորհակալ եմ, շատ բարի եք։

Հեռագրի տակ կա և մի պարոնի ստորագրություն, այդ Վ. Տերյանի. ի միջի այլոց, ինձ ասացին, որ այդ պարոնը ուսում է առնում և ընտանիքը կերակրում կապիտալիստ Շորշորյանի հաշվով։ Ահա մեր ժամանակակից ուսանողի խոսքը և գործը։ Բարի եղիր հարգանքներս մատուցանելու Վարվառա Ստեփանովնային։

Քո Շիրվանզադե


7 դեկտ. 1911 թ., Թիֆլիզ

Սիրելի Ալեքսանդր


Նամակդ ստացա, քո հաղորդած տեղեկությունները Արմենի մասին բավական մխիթարական էին, ուստի այս տոն օրերը մեզ համար անցան համեմատաբար թեթև, և կնոջս դեմքը մի քանի վայրկյան փայլեց հուսո ժպիտով։Բարի հրեշտակ, երանի այդ լուրերը շարունակվեին նույն ուղղությամբ։Կրկին, կրկին և կրկին անգամ շնորհակալություն, ազնիվ և փափկասիրտ ընկեր և բարեկամ։Ինչ կլիներ այս փշալի աշխարհը, եթե չլինեին քեզ նման ծաղիկներ։Ես սանտիմենտալ մարդ չեմ, բայց աչքերս լցվում են արցունքներով, երբ հիշում եմ քո ջերմ ընկերական վերաբերմունքը դեպի քո ընկերը, վշտակիցը և վիճակակիցը, նաև Բուդաղյան ընտանքի հուզիչ վերաբերմունքը և Վերա Ստեփանովնտյի քնքուշ կարեկցությունը։ «Հորիզոնի» խմբագրությանը մի անգամ ևս հայհոյեցի քո պատճառով։Շուտով կկարդա դրվի և դու էլ կանոնավոր կստանաս։Համբերողամիտ եղիր։ Բաժանորդագրությունն այնքան լավ է գնում, որ մարդիկ շփոթվել են։Վերջապես, մենք՝ գրողներս ունեցանք մեր օրգանը, որ այսօր ուղղակի սարսափ է պատճառում մեր, այսինքն՝ գրականության թշնամիներին։ Սիրելիս, այժմ մենք ուժ ենք և մեծ ուժ և ես