Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարի եղեք նաև տեղեկություն հաղորդելու այն ֆրանսերեն ժողովածուի մասին, որ պիտի հրատարակեիք հայ գրականությունից և նրա մասին:Արդյոք ժողովածուն լույս է տեսել, թե այդ մտադրությունը թողել եք:Առհասարակ կփափագեի Ձեր գրականական գործունեության մասին գեթ համառոտ տեղեկություն ունենալ։

Ընդունեցեք հարգանքներս
Շիրվանզադե


25 սեպ. Օդեսա,
7 հոկ. 98 թ.,

Հարգելի պարոն Երեկ ստացա Ձեր նամակը «Անահիտի» ծրագրի հետ և շտապում եմ պարտքի տակ չմնալ:Ձեր հանդեսի ծրագիրը միանգամայն ժամանակակից է, համապատասխան մեր գրականության այժմյան շահերին, մանավանդ իմ հայացքներին:Մնում է միայն, որ այդ ծրագիրը իրագործվի անպայման առանց ենթարկվելու կողմնակի հովերի:Թող նա ռուսահայ գրողներին ևս ներշնչի նույն ոգին, այն գրողների, որոնք այսօր գրականությունը դարձրել են կուսակցական նեղ և ղազրելի շահերի կեղտոտ ասպարեզը:Առանձնապես ես կցանկանայի, որ «Անահիտը» զգույշ լիներ արտաքուստ եկած նյութերի վերաբերմամբ և խիստ քննադատությամբ ընդուներ նրան:Կան ռեկլամների միջոցով փքած գրականական անուններ, որոնց դատարկությունը վաղ թե ուշ պիտի հայտնեի լինի հասարակությանը:Թող «Անահիտը» փութացնի այդ գործ:Խիստ և անաչափ քննադատություն — ահա ինչ եմ սպասում Ձեզանից:Որքան «Անահիտը» համարձակ լինի, որքան նա աներկյուղ վերաբերվի դեպի մանավանդ ռուսահայ անունները, որոնցից շատերի տեղը բազարն է, այնքան նա համակրելի կլինի:Ես կցանկանայի, որ Ձեր քննական հայացքներից և ոչ մի աննշան կետ չզոհեք արտաքին ազդեցության,լինի դա խոսակցական թե անձնական:Ես մասամբ ծանոթ եմ