Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ հայացքներին, որոնք համակրելի են։ Եվ ուրիշ կերպ էլ չէին կարող լինել, քանի որ Դուք ապրում եք մի մտավոր կենտրոնում, որ զուտ դրականության համար միշտ ղեկավարի դեր է կատարել։ Չպիտի մոռանալ, որ մենք՝ հայերս չունենք ոչ գրականություն եվրոպական մտքով և ոչ մանավանդ հրապարակախոսություն։ Թե մեկը և թե մյուսը պիտի ստեըծել, խորտակելով հինը, նրա ավերակների վրա կառուցանել նորը։ Ի սեր աստծու, առանձնապես խիստ եղեք ռուսահայ գրականության վերաբերմամբ, մի խնայեք ոչ մի կեղծ վաստակած հռչակ, ոչ մի անարժան հռչակված անուն։ Հարկավ, սկզբում Ձեզ վրա կհարձակվին , բայց հետո կսկսին վախենալ, հարգել և լսել։

Ինչպես խոստացել եմ, ուրախությամբ կաշխատակցեմ «Անահիտին» թե վեպիկներով և թե հոդվածներով։ Եթե երկրորդ գիրքը լույս է տեսնելու դեկտեմբերին, թողեք տեղ մի վիպակի համար։ Պարտք եմ համարում հայտնել, որ որքան ինձ ավելի ժամանակ տաք, այնքան լավ կլինի թե ինձ և թե հանդեսի համար։ Ես չգիտեմ շտապով գրել, դանդաղ գրող եմ և ծույլ։

Գալով «Անահիտի о այստեղ տարածմանը, դժբախտաբար հայերի թիվը այնքան չնչին է Օդեսայում, որ չգիտեմ քանի օրինակ կարելի է տարածել։ Ես ինքս այստեղ նոր մարգ եմ, ծանոթներ քիչ ունեմ։ Դժվարանում եմ ցույց տալ մի անձ, որ կարողանա հարմար գործակալ լինել։ Բայց, ամենայնիվ, Կգտնեմ և կհայտնեմ Ձեզ։ Առայժմ ուղարկեցեք «Անահիտի» 1-ին համարը ստորև գրված բարեկամներին, որոնք հուսով եմ կլինեն բաժանորդ։ Առաջիկա կիրակի եկեղեցում կտեսնվեմ նրանց հետ և կհարկադրեմ, որ անպատճառ բաժանորդ գրվեն։ Հետո, հարկավ, աշխատելու է նրանց միջոցով տարածել «Անահիտը»։ Ինչ որ կարող եմ անել, չեմ խնայիր Իսկ երբ կվերադառնամ Կովկաս, Ձեր համար քարվում շատ կաշխատեմ (մինչև 1899 թ․ դեկտեմբերը այստեղ եմ), այնտեղ ղյուջին է։

Ընդունեցեք հարգանքներս

Շիրվանգադե