Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես չեմ սխալվում, համարելով Ձեզ բուն եվրոպական իմաստով հրապարակախոս, ահա ինչու Ձեզանից և Ձեր «Անահիտից» շատ բան եմ սպասում ապագայում։ Տա աստված, որ Դուք արդարացնեք իմ հույսերը, այն ժամանակ Ձեր անունը հայ մամուլի պատմության մեջ հետ կթողնի շատ անունները որոնք միայն թյուրիմացությամբ են այսօր համարվում է «անմահ հրապարակախոս, տաղանդավոր գրող», չդիտեմ էլ ինչ։ Ախ, չգիտեք, որքան հիմար կուռքեր կան, որոնց տեղն է բրուտի խանութը... Այս կուռքերը մեռածների շարքումն են, իսկ կենդանի մնացողների մեջ, գոնե Կովկասում, նույնպես կգտնեք զեվզեկներ, որոնք կաշվից դուրս են գալիս նոր կուռթերի ոտների մոտ մի փոքրիկ տեղ գրավել և լիզում են այդ ոտքերը ամենայն ստորությամբ...

Ազնվությունն ու անկեղծությունը ռուսահայ մամուլի մեջ վաղուց են կորած, և, չգիտեմ, երբևէ եղե՞լ են արդյոք։ Ահա ինչու իմ աչքում մի ուրախալի բացառություն է կազմում «Մուրճը»։ Թերություններ ունի այս ամսագիրը, այո , բայց ունի մի արժանավորություն, որ հազվագյուտ է ռուսահայ ամուլի մեջ — շիտակութուն։ Սակայն իբրև կուսակցական օրգան այս ամսագիրն էլ երբեմն կուսակցական շահերը շփոթում է գրականական շահերի հետ։ Ահա ինչու փափագում եմ, որ «Անահիտը» լինելով եվրոպական մտքով ամսագիր, անարատ մնար, որպեսզի մենք՝ գրողներս։ խոնարհվեինք նրա արդար կարծիքի արւջև: Ես հուսով եմ, որ «Անահիտը» կլինի մի այս տեսակ օրգան, հուսով եմ, վասնզի Դուք հասկացել եք գրականության շահերը։ Դուք ուսումնասիրել եք եվրոպական մտքի նոր արդյունքները, մի խոսքով գրականական մարդ եք, այսինքն՝ այն, ինչ որ ես հոդով կփափագեի, որ լինեին ռուսահայ խմբագիրները։


Վաղը խնդիր եմ տալիս նախարարին, որ թույլ տա ինձ Չինաստան գնալու, հուսով եմ, որ թույլ կտա, գոնե ոստիկանատունը ապահով է, որ մերժում չեմ ստանալ։


Նազարյանին խոստացած վեպիկս ավարտեցի, զբաղված եմ «Անահիտի» վեպիկով։ Դուք տպելու համար հոգացեք, իսկ ես կգրեմ հաճույքով և գուցե այնքան, որ ձանձրանաք տպելուց: