Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
23 դեկտեմբ․
Օդեսա, 1898թ․
4 հունվ.


Սիրելի պ. Չnպանյան


Շնորհավոր նոր տարի


Դեկտեմբերի 13/25 գրած նամակը ստացած եմ վաղուց։ Ներեցեք ուշ պատասխանելուս։ Շնորհակալ եմ Ձեր լուսանըկարի համար։Շատ հավանեցի Զեր տիպարը, մանավանդ ճակատը։ Ցույց տվեցի մի օտար ընտանիքում, և բոլոր տիկիններն ու օրիորդները հավանեցին Զեր դեմքի խելացի արտահայտությոլնը։ Այժմ Ձեր լուսանկարը դրած է սեղանիս վրա, ընտանիքիս լուսանկարների քով։


Հատկապես Զեզ համար՝ երեկ պատվիրեցի իմ լուսանըկարը, չեմ սիրում նկարչի առջև նստել, բայց նստեցի պարտքրս կատարելու համար։ Երկու օրեն պատրաստ կլինի, կուզարկեմ։ Զեր բացատրությունները «Անահիտի» մասին ինձ գոհացրին։ Շատ ուրախ եմ, որ Զեր ձգտոնմներր համապատասխանում են իմներին։ Ես Զեզ հաղորդել էի իմ դիտողությունները անկեղծորեն, առանց զգացումներս թաքցնելու և ահա ինչու։ Զեզ վրա ես նայում եմ իբրև մի բուն դրական ուժի վրա բառիս եվրոպական իմաստով։ Ում շա,ա է տրված, նրանից և շատ պիտի պահանջել։ Եթե ես Զեզ համարեի մեկը սովորական հայ ժուռնալիստներից, հավատացեք չէի էլ խոսիլ Զեր գործի մասին։ Բայց Դուք իմ աչքում բարձր եք նրանցից, որովհետև գիտեք ինչ ասել է իսկապես գրականություն և ինչ ասել է գրականական կեղծիք, ինչ ասել է գրող, ինչ ասել է մրող։ Ռուսահայերի մեջ կան բազմաթիվ «գրողներ», որոնց գրականական պաշարը ռուս գրականությունից դենը չի անցնում, որոնց համար եվրոպական գրականական աշխարհը մի Չինաստան է։ Այսպիսի գրողներ, երևի շատ կան և տաճկածհայերի մեջ, այն տարբերությամբ, որ այս վերջինների համար գոյություն ունե միայն և միմիայն ֆրանսիական գրականությունը էլ նրա ստորին խավերը։ Համոզված եմ, որ