Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեք անուն.— Դուրյան, Պեշիկթաշլյան և Պարոնյան։ Առաջին երկուսի դրամաները ոչինչ գրական արժեք չունին, իբր անհամ ճոռոմ աբանություն, իսկ ոտանավորները, թեև շատ տաղանդավոր, այնքան փոքրաթիվ են, այնքան մանր ,որ հաշվի չպիտի առնվին, երբ խոսքը մի ամբողջ գրական ոճի մասին է։ Գալո՛վ Պարոնյանին, մի՞թե արդարև կարելի է այդ թեև շնորհքով, բայց խիստ սահմանափակ աշխարհայացքի ու զարգացման տեր գրողի ծաղրանկարները ոճի կողմից օրինակելի համարել։ Ինչ վերաբերում է թարգմանիչներին, կարծում եմ նրանց մասին խոսք անգամ չպիտի լինի։ Թարգմանչի դերը ոճի վերաբերմամբ կրավորական է և աննշան։ Նա չի ստեղծագործում, այլ փոխադրում է, իսկ ազդել կարող է միայն ստեղծագործողը։

Առհասարակ ես բոլորովին հակառակ եմ այն մտքին, թե արևմտյան բարբառը մերինից ավելի գեղեցիկ է։ Լեզվի գեղեցկությունը նախ և առաջ պարզությունն է—այս արդեն ամենից ընդունված մի ճշմարտություն է, այնինչ տաճկահայ դրոգների ոճի մեջ պատահում են դարձվածներ, որոնց կարդալիս ընթերցվողի գլուխն է պտտում ու սիրտը խաոնում։ Բաց եմ անում հենց «Անահիտի» առաջին համարը, կարդում եմ առաջին պատահած էջը և ահա ինչ գոհար եմ գտնում. «Կարմիր ու վարդասպիսակ ճերմակ Ժերանիոմներու փառփառ ու դիմացես գործերուն պոռթկումովը պոռոտ ածուներու մեջտեղ, մարգագետին մը, հստակ ու պարզ, իր կակուղ, հորդ ու թավ կանաչությունը կը զեղուր, հյուսիսի այն խոշոր ու թավշային կանանչը, այնքան ուժով և հյութեղ, այնքան պատկերը, ներկի կանանչ մը, որ ալ արհեստական կը թվի» (էջ 34)։ Եվ այսպես գրում է Զեր գոված ու փառաբանած Լևոն Բաշալյանը և այսպիսի մի զերթ ու զիբիլ ոճ մեզ համար Դուք օրինակելի եք համարում։ Հասկանալի է, որ այսպիսի ոճի սիրահարներին պիտի «տղայական» թվան ռուսահայ գրողների պարզ, անպաճույճ, սակայն ավելի սիրուն ու ավելի գեղարվեստական պարբերությունները։

Ինչպես ռուսահայ բարբառն է մեղադրվում, թե ռուս լեզվի ազդեցությանն է ենթարկվում, նույնպես տաճկահայ բարբառը պիտի դատապարտվի, որ այնքան ազդված է ֆրանսիա