կանից ու մանավանդ տաճկերենից։ Ես համաձայն եմ, որ Ձեր բարբառը ավելի հարուստ է գրաբառ բառերով ու դարձված քներով, բայց հենց այս պիտի համարել ձեր լեզվի ցավը։ Ձեր բարբառը չունի կրակ, հյութ և ոչ մանավանդ դրամատիդմ, ահա ինչու ազդեցիկ դեպքեր ու տեսարաններ նկարագրելու համար անպետք է։ Դուք անխտիր գործ եք ածում ամեն տեսակ գրաբառ բառեր, միմյանց ետևից շարելով հնամաշ և նույնիսկ գրաբարի մեջ հազիվ գործածվող տգեղ ու անճաշակ բառեր։ Ահա ձեզ օրինակ հենց նույն իսկ «Անահիտի» նույն առաջին համ արից։ «Հեղձամղձուկ, կը խարշատե, կը ցրնցրշկեն, խեսություն (ժողովուրդը կկարմրի կարդալով վերջին բառը), դոնդոշներ, շառաչաձայն, լխպիքներ, խառնամառնում, գահանցյալ, ուռճալքկ։, գռուզ» և այլն, և այլն։ Այս է ձեր ոճի գեղեցկությունը։ Եթե այո՛, ապա ես բարվոք Համարի մ, որ բոլորովին գոյություն չունենա նորագույն հայ լեղուն, քան թե հարստանա այդպիսի այլանդակ, վայրենի բառերով։ Եթե լեզուն մի կենսունակ տարր է, եթե նա կապ պիտի ունենա ժողովրդի կյանքի հետ, եթե նա սլիտի ծառա հասարակական ու ընկերական կյանքում իբր մտքերի փոփոխության միջոց և ոչ իբր քմահաճույք մի քանի գրամոլների, ուրեմն նա պիտի և զարգանա այդ մտքերի զարգացման հետ զուգընթացա բար։ Ի սեր աստծու, մի կաշկանդեք նրան մի մեռյալ բարբառի փտած թելերով, տվեք նրան թարմ օդ ու նոր ոգի, հակառակ դեպքում մի օր կգտնենք նրան մահացած, ինչպես այն սնահավատ հիվանդին, որ ոչ մի դեղ չէր ընղունում, գիտությունը մոլեռանդ սատանայական գործ համարելով
Դուք բողոքում եք նաև ռուսահայ բարբառի մեջ օտարբառեր ներմուծվելու դեմ։ Բայց որքան ևս բողոքեք, մեր աշ֊ խարհարարը ընդունելու է օտար բառեր և պիտի ընդունի ևայն օրն երբ գագարի ընդունել, կսկսի տկարանալ ու հետըզհետե մեռնել։ Ասացեք խնդրեմ, ինչո՛՛ւ անգլիական, ֆրանսի ական, գերմանական, ռուսական և բոլոր լեզուները ընղունում են համաշխարհային դարձած բառերը, իսկ մենք պիտի բացառություն կազմենք և անպատճառ պիտի գործածենք այնպիսի շինովի, կեղծ և անճոռնի բառեր, ինչպես հեծանիվ,