Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձայնախոս և այլն։ Հեծանիվ, ի՞նչ ասել է հեծանիվ, աասել խնդրեմ, կամ ձայնախոս։ Ձայնախոս, ե՞ղկ։Հավատացեք, ռուսահայ գրողները նույնշափ, եթե ոչ կրկնակի ավելի, գիտեն գրաբարը, որքան և տաճկահայերը, բայց զգույշ են վերաբերվում դեպի գրաբար բառերը, անխտիր չեն բարդում բառբառի վրա. Եվ ես գովոում եմ նրանց այս զգուշությունը, գովում եմ նաև օտար,անթարգմանելի բառերը ներմուծողներին։

Բայց ներեցեք, նամակս երկարացավ։ Այս բոլորը ես մտադիր եմ ավելի մանրամասն գրել ու տպել։ Բայց արդյոք կնդունի՞ «Անահիտը», եթե ոչ, իհարկե, կուղարկեմ կամ «Մուրճին» կամ «Տարազին»։

Ընդունեցեք հարգանքներս
Շիրվանզադե
25 հունվարի 1910 թ., Փարիզ

Սիրելի բարեկամ

Ուղարկում եմ հոդվածս «Գեղունու» համար։ Լուսանկարըս, երևի, արդեն ուղարկված է։ Ցավում եմ, որ ավելի լավ բան չկրցա գրել։ Մեղավորը տրամադրությունս է, սոսկալի տրամադրություն, և այս իսկ պատճառով, հոդվածս մի քիչ թունավոր է։

Հարգանքներս հայտնիր Հայր Պոտուրյանին և խորհուրդ տուր իմ կողմից չհիշել «Բազմավեպի» նախկին խմբագրին որ շարունակ փառաբանում էր «Մշակի» տա փակ աշխատած կիբներին։ Գրիր, որ Լեոն լավ աշխատասեր գրական անձ է, օգտակար երբ մեր պատմությունը քրքրում և ամբոխին ծանոթացնում։ Բայց իբրև գեղարվեստադետ—ծիծաղել է, իբրև վիպասան տափակից տափակ, իբրև քննադատ — անճաշակ և անբարեխիղճ, իբրև հրապարակախոս, Արծրունու նեյնիմները կրկնող։ Թող «Գեղունուն» քիչ թե շատ անկախ ուղղություն տան