Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասնաժողով ընտրելու և օրընՆշանակելու։ Ժամանակին քեզ ևս կգրվի, իհարկե,


Ռուսահայ հեղինակներս մեզ համար օրգան ընտրեցինք «Հորիզոնը»։ Այսուհետև այնտեղ պիտի գրեն կանոնավոր Աղայան, Լեո, Թումանյան, Փափազյան, Իսահակյան, հին և նոր ուժեր, ցավում եմ, որ Ահարոնյան բացակա է։ Նա շատ է տառապում բանտում, երկար նամակներով նկարագրում է յուր և յուր ընկերների վիճակը։ Որդին հաճախ գալիս է մոտս և տեղեկություններ է տալիս։ Մենք կենում ենք նույն տանը, ուր Ահարոնյանի ընտանիքն է։ Այցելում ենք միմյանց։ Պնդում են, որ հունվարին պիտի քննվի գործը, ոմանք՝ թե դեկտեմբերին: Սակայն փոխարքան ասեղ է քաղաքագլուխ Խատիսյանին, թե հազիվ թե գործը քննեն նույնիսկ առաջիկա տարի։ Չգիտեմ ինչ պիտի լինի խեղճերի վիճակը։ Առանց այն էլ Ահարոնյանը շատ էր լալիս, այժմ նրա նամակները մի-մի ողբերգություն են։


«Հորիզոնի» գործերը վատ չեն։ Այժմ տպվում է 3000 оրինակ, հունվարից հույս կա անցնի 4000-ից։ «Մշակ» տրպվում է ընդամենը 1900 օրինակ։ «Հորիզոնը» ոչինչ ու ոչինչ կապ չունի դաշնակցության հ՛ետ, վերջինս մինչև անգամ շատ դժգոհ է նրա ուղղությունից։ Մենք մտադիր ենք այդ լրագիրը դարձնել զուտ գրականական խաղաղ օրգան: Այլապես ես չեմ աշխատակցիլ նրան: Գրիր հունվարից եթե առողջությունդ ների։ Ես կստիպեմ, որ կանոնավոր վճարեն։ Ներսիսյան գրպրոցի շինությունը սքանչելի է, ուղղակի եվրոպական մոնումեն է։ Կեցցե Մանթաշյանը, որ ծախսելու է ոչ պակաս, քան 12000 ֆրանկ։


Բարևիր մեր բարեկամներին։ Մելիքյան չեկավ, նրան սպասողներ շատ կան։ Կարծեմ Փարիզ չէ։ Բարևիր առանձին տիկ. Մելիքյանին (Գրինվալդ) և Հովակիմյան ազնիվ ընտանիքին։


Ընտանիքս ջերմ բարևներ է ուղարկում քեզ։ Եթե Մակլերին հանդիպես, ասա, որ շուտով կգրեմ նրան ևս։ Թող գեթ մի օրինակ ուղարկի La CoSSedee-ից կամ 2—3 օրինակ։

Քո բարեկամ Շիրվանզադե