Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. Պ. Աղայան և Հ.Թումանյանը ջերմ բարևում են քեզ:Թումանյանը խնդրում է ուղարկել գրքերդ «Գիր» գրավաճառանոցին, քեզ մի գումար կուղարկեն, «Գիրը» հայ հեղինակների սեփականությունն է։

Նույն


20 դեկտ. 1910, Փարիզ


Սիրելի բարեկամս

Երեկ վերադարձա Մոսկվայից և ստացա երեք նամակներդ։ Ամուսնույս հետ որդույս տարել էի այնտեղ հիվանդանոց տալու, սոսկալի նեղություններ կրեցինք 3 շաբաթ։ Բարեբախտաբար հիվանդանոցի վարիչ բժիշկը հայ եղավ և ինձ հարգողներից մեկը, հիվանդին հանձնեցինք նրա խնամքին և վերադարձանք։ Բարոյական մեծ աջակցություն ցույց տվեց մեզ մեր սիրելի բանաստեղծ Ծատուրյանը։ Առհասարակ կյանքիս այս վշտալի պահին իմ ամենաանկեղծ բարեկամներն եղան իմ արհեստակիցները նախ դու Փարիզում, ապա Թիֆլիսում Աղայան, Հովհ. Թումանյան և հետո Մոսկվայում Ծատուրյան և ես այժմ գիտեմ ովքեր են իմ իսկական բարեկամները , որոնց միշտ պիտի սիրեմ, հարգեմ և իմ կողմից աշխատեմ օգտակար լինել։ Այս անգամ ևս իմ ազգական և յուր նեղ րոպեներին ինձ շոյող ու «եղբայր» կոչող Աբելյանը դավաճանեց ինձ։ Որքան բարձր է հայ գրողը հայ դերասանից թե մտքով և թե սրտով։


Այժմ փոքր-ինչ հանգիստ եմ և ազատ։ Վաղվանից սկսում եմ ժողովել «Ան ահիտի» բաժանորդագները։ Շտապիր ուղարկել Բաքվի բաժանորդների ցուցակն ևս կամ գրիր Բաշալյանին, որ ինձ հանձնի։ Տոներից հետո գնալու եմ Բաքու 2 շաբաթով։ Այս մասին անհոգ կաց։


«Անահիտ» չենք ստացել, նաև Նաղաշ Հովնաթան։ Հենց որ ստացա, առաջինի մասին կգրեմ ինքս, երկրորդի մասին կխնդրեմ Լեոին, որ գրե։ Այս մասին ևս կրնաս հանգիստ լինել. «Հորիզոնը» քո ամենաանկեղծ բարեկամն է։ Առհասա-