Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայր Պոտուրյանն էլ իր մի անզգուշությամբ ինձ բավական վշտացրեց։ Երևակայիր, այդ մարդն ուզեցել է ինձ հարգանք ցույց տալ, նվիրելով «Գեղունիի» մի թիվն հոբելյանիա։ Գրում է ինձ այս մասին մասնավոր նամակ։ Նամակը կարդում եմ «Հորիզոնի» խմբագրատանը։ Աշխատակիցներից մեկը լուր է կազմում և տպում։ Դուրս է գալիս, որ Վենետիկի միաբանների մեջ կան ինչ-որ ինտրիգներ, Հ․ Պոտուրյանին չեն սիրում, և հանկարծ «Բազմավեպի» վերջին համարին կցում են մի հերքում, որ ինձ շատ վշտացրեց։ Ես գրեցի միաբանության մի խիստ նամակ և որ ինձ հանգիստ թողնեն իրանց նվերներով: Ցավում եմ, որ այդ մարդիկ փչացրին Ս․ Ղազարի վանքից ստացածս գեղեցիկ տպավորությունը։ Այժմ հարգում և սիրում եմ միայն հայր Արսեն Ղազիկյանին

Բարևիր պ. Մակլերին։ Վաղը կամ մյուս օրը նրան նամակ կգրեմ։ Ներողություն խնդրիր, վասնզի չափազանց ըզ թաղված էի։ Ես La Cossedee-ի հրատարակչին պիտի ուղարկեմ 100 ֆր.։ Կուղարկեմ հենց որ կունենամ։

Արժե՞ արդյոք Ներսես խանին հոբելյանիս հրավերը աոդարկել։

Բարևիր Բաբայան ընտանիքին, Շահմուրադյանին , որի հաջողությունը ինձ շատ ուրախացրեց, նաև օր.Մարգարիտի հաջողությունը։ Բարևիր մեր սիրելի Գասպար Իփեկյանին։

Քո Շիրվանզադե
1/6 1925 թ., Փարիզ

Հարգելի հոբելյար․ սիրելի

Արշակ Չսպանյան

Հոբելյանական հանձնախումբն ինձ, իր նախագահի վրա գրել է ծանր պարտականություն, առաջինը շնորհավորել Ձեր այոօրվ ա տոնախմբությունը։ Հաճելի, որովհետև չկա մի գրող համար ա վելի բարձր բախտավորություն, քան մի տերև ավելացնել այն դափնյա պոակին, որով այսօր հայ հասարակությունը զարդարում է իմ լավագույն արհեստակցի ճակատը. Եվ ծանր, վասնզի ինձ համար շատ դժվար Է քանի մի