Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ես, որ երբեք դաշնակցական չեմ եղել և միշտ դատապարատել եմ նրանց գործելու եղանակը, անհունապես ցավում եմ:

Ի՜նչ գրեմ հոբելյանիս մասին։ Ըստ իս հանձնաժողով դանդաղ է գործում։ Երևակայիր, մինչև այսօր հրավերներ չեն տպել ու ցրել։ Հ. Մելիքյանը 2 ամիս ուշացավ Բաքվում։ Նրա որդին ամուսնացավ հայտնի միլիոնատեր Մանուչար Ավագյանի դստեր հետ։ Այժմ այստեղ են, նոր միայն հաստատվեցին իրանց բնակարանում։

Գավառներից անգամ շտապեցնում են։ Երեկ էլ մոսկվացիներն էին հեռագրել, Բաքվից Կուլտ. Միությունը հրավիրեց ինձ, որ նախ այնտեղ առնեն։ Ես մերժեցի, ի նկատի ունենալով, որ նախաձեռնությունը եղել է նախ Թիֆլիսոլմ։


Է՞հ, ինչ ուզում են անեն, ես դարձա միանգամայն ներվային:Մի կողմից որդուս հիվանդությունը, մյուս կողմից փոքրոգի հակառակորդներիս անվերջ հալածանքները ինձ հուսահատեցնում են, վերջերս «Մշակը սկսել է մինչև պսակվիլներ տպել իմ մասին։ Արդեն 1/2 ամիս է, որ այլևս այդ ապականված թերթը ձեռքս չեմ առնում։ Պասկվիլ գրողն է ոմն բժիշկ Արծրունի, մի բարոյապես վարկաբեկ եղած և ընդհանուր զզվանքի արժանացած մարդ։ Հարկավ, հաճելի է այդ տեսակ ստոր արարածների համակրանքը չվայելել բայց չէ որ ոջիլներն էլ են անհանգստություն պատճառում մեզ իրանց զզվելի տեսքով։


Փարիզից հետո այստեղի կյանքը ճահիճ է թվում և ես զգում եմ ինձ հեղձուցիչ մի մթնոլորտի մեջ։ Դեռ լավ է որ բոլոր գրողներս խմբվել ենք և բարեկամացել, ինչ կլիներ իմ վիճակը, եթե չլիներ Աղայանի, Ահարոնյանի, ԹումանյաՆի, Լեսի շրջանը։ Հենց այս շրջանի մտերմությունն է, որ կատաղեցնում է «Մշակին» և ստիպում ամեն մի կեղտ թափել մեր գլխին։ Բայց ինչ էլ որ անեն, որքան ևս կատաղեն, ազգը չի թողնիլ նրանց մտնել մեր շրջանը։ Ռուսահայ իսկական գրականագետների գերդաստանի դռները առմիշտ փակ ենդրական ծախու գրչակների և մատնիչների համար։

Գլուխս հոգնել է, պարապել չեմ կարողանում։ Սկսել եմ մի վեպ Փարիզի հայ գաղութի կյանքից, կիսատ է մնում, և երևի չեմ էլ ավարտիր:

23 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ. I