Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1889 թ.

13.Մշակի խմբագրության մեջ — «Արձագանք» № 4, էջ 59— 40։ 14. Վերջին խոսք պարոն Գ. Արծրունուն «Արձագանք» № 5, է։ 77.


Այս բանավեճը ծագել է Րաֆֆու հոդվածի շուրջը,որ հեղինակի մահից հետո 1889 թ. «Մշակի» № 9-ում տպագրել էր Գ. Արծրունին:Շիրվանզադեն նշել է, որ այդ հոդվածր գրվել է «Կայծերի» շուրջր ծագած Աղայանի և Րաֆֆու բանավեճի առթիվ և միակողմանի բնույթ է կրում. պարզ է, որ այդ հողվածը,— նշում է Շիրվանղադեն,— պետք է միակողմանի ուղղությամբ գրվեր, որպես րոպեական վրդովմունքի արգասիք» («Հորիզոն», 1-ին գիրք, 1894, էջ 140, «Րաֆֆիի կյանքից»):Չբաժանելով Րաֆֆու կարծիքը Աղայանի մասին, Շիրվանզադեն, այնուամենայնիվ, դատապարտում է Արծրունուն այն բանի համար, որ նա Րաֆֆու հոդվածը մի շարք տեղերում կրճատել է, Արծրունին կրճատել է հատկապես Աղայանին վերաբերող տողերը: 15.Կարա-Մուրզայի խումբը — «Արձագանք» № 14, էջ 210, ստորագրված է Շ.:

16. «Դարբնապետ» — «Արձագանք» № 19, էջ 283—285, ստորագըրված է Շ.: Ժորժ Օնեն տիպիկ բուրժուական գրող է, ֆրանսիական բուրժուազիայի տրամադրությունների արտահայտիչը, Գրել է վեպեր ու պիեսներ, որոնց մեջ իդեալական գույներով է դուրս բերել ֆրանսիական բուրժուազիայի գործն ու կենցաղը:Սովետական գրողների համամիութենական առաջին համագումարում արտասանած ճառում Մաքսիմ Գորկին խոսելով քննադատական ռեալիզմի և քաղքենիական ուղղությունների մասին, ժորժ Օնեին համարում է մեկը սակավատաղանդ ճարպիկ ու գռեհիկ այն գրողներից, որոնք գովաբանում ու բարձրացնում են բուրժուազիային:

17. «Ցեցեր» — «Արձագանք» № 24, էջ 360—361, ստորագր. Շ.: 13. «Արաքս» հոդվածից — «Արձագանք № 30, էջ 435, № 31, էջ 472—475, ստորագրված է Շ.: Հոդվածը տպագրվում է կրճատումներով, դուրս են հանված այն մասերը, որոնք աոանձին հետաքրքրություն չեն ներկայացնում, շոշափում են երկրորդական հարցեր։

19. «Արևելքի մի հոդվածի առթիվ» — «Արձագանք» № 36, էջ 537—539, ստորագրված է Շ.։Ոմն Արշակի «Ժողովրդական ուսումնասիրություն» հողվածը տպագրվել է նույն թվականի «Արևելքի» № 1687-ում: Հոդվածագիրը գովաբանելով Պռոշյանի «Սոս և Վարդիթեր», «Կովածաղիկ» և «Հացի խնդիր» վեպերը, քննադատում է բոլոր հայ վիպասաններին, գրելով, թե «նրանց գրվածքներից կամ գերմանական, կամ գաղիական, կամ ռուսական կամ այլ գրականության հոտ է փլում, թեև նրանց ճակատները զարդարված են Մարկոս, Կիրակոս, Լիգա անուններով, իսկ տակին գրված է «հայ կյանքից առած վեպ» նախադասությունը»։

«Մասիս» երկշաբաթաթերթի երկրորդ համարը լույս է տեսել 1889 թ.սեպտեմբերի 1-ին, այդ համարում տպագրվել է արևմտահայ առաջադեմ