Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանում վերացնել դրամայի թերությունները։ Բայց այդ նշանակում էր պիեսը նորից գրել, որովհետև այն իրոք որ թույլ էր։ Հեղինակը գերադասում է ոչնչացներ Տարիներ հետո, երբ ծերունի արվեստագետը այլևս ի մի էր րերում անցած փորձն ու հիշողությունները, վերագնահատում գրական արժեքներն ու երևույթները, գրում է. «Մի անդամ միայն Գրիգոր Արծրունին, ինչպես ասում են, մի լավ ղզդղեց ինձ և արդարացի։ Ես հափշտակված էի նշանավոր դերասանուհի Սիրանույշի ոչ միայն խաղով, այլև անձով, ուստի ամեն կերպ գովաբանում էի նրան ոչ միայն «Արձագանքում», այլև ոուս լրագրերում։ Իմ հափշտակությունն այնտեղ հասավ, որ մի օր վճռեցի գրել մի պիես։ Երկու-երեք ամսվա ընթացքում թխեցի երեք֊չորս արարվածով մի դրամա «Իշխանուհի» անունով։ Դա մի մեծ սխալ էր իմ կողմից, քանի որ այն ժամանակ բեմական արվեստը ուսումնասիրած չէի։ Խաղացվեց ընդամենը երեք անգամ, երկու երեկս Թիֆլիսում, մի երեկո Բաքվում, Արծրունին դրեց մի երկար քննադատություն և պարսավեց իմ առաջին թատերական երկը։ Ես պատասխանեցի նրան և միևնույն ժամանակ պիես գցեցի վառարանը և այժմ նա չկա իմ գործերի մեջ, ու նրա բովանդակությունն էլ մոռացել եմ» («Կյանքի բովից», 8-րդ հատոր, էջ 156—157)։ «Իշխանուհին» թույլ գործ էր և չմնաց գրականության պատմության մեջ, բայց «Իմ կրիտիկոսներին» հոդվածը,ուր հիմնովին քննադատված են Արծրունու գրական-տեսական հայացքները, որոնք այնքան բնորոշ էին նրա վերջին շրջանի գործունեությանը, մնաց մեր գրականության պատմության մեջ իբրև քննադատական ռեալիզմի սկզբունքների ըմբռնման և պաշտպանության խիստ արժեքավոր օրինակ։


                      1893 թ.

24. Ռափայել Պատկանյան — «Новое обозрение» № 2983։ 25. Լրագրային դիտողություններ — «Новое обозрение», № 3115։ 26. Գրականական ակնարկներ — «Տարազ», № 2, էջ 26—27։ 27. Մի նկար — «Տարազ», № 12, էջ 188։ 28. Զանկովսկի-նկարիչ — «Տարազ», № 13, էջ 206։ 29. Հայ արտիստներ — «Տարազ», № 27, էջ 421—24, ստորագր, Ծ․։ 30. Երաժշտություն — «Տարազ», № 28, էջ 447, ստորապր. Շ.։ 31. Գրական հանդեսներ — «Տարազ», № 11, էջ 161 —163։ 32. Ամոթ է վերջապես — «Տարազ», № 12, էջ 178—179։ 33. Մատենախոսություն — «Տարազ», № 12, էջ 182 — 183։ 34. Գրականությունը իբրև միավորիչ ուժ — «Տարազ», № 14, էջ 209— 10, № 16, էջ 237—238։ 35. Մի զգալի պակասություն — «Տարազ», № 14, էջ 210—911։ 36. Տոլստոյի նոր վեպիկը — «Տարազ», № 14, էջ 215 218։ 37. «Ամուսինները» ռուսաց բեմի վրա — «Տարազ», № 15, էջ 228—230։ 38. Տենդենցիա և կուսակցական շահեր — «Տարազ», № 20, էջ 286—87։