Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջին ութ հողվածներն էլ անստորագիր են, բայց հեղինակային իսկությունը դժվար չէ պարզեր։1895 թ.մարտին «Տարազի» խմբագիր Տիգրան Նազարյանը մեկնում է Պետերբուրգ՝ «բացվող տպագրական գործի ցուցահանդեսին ներկա լինելու և այնտեղից էլ արտասահման մեկնելու համար։«Ներկա համարից (№ 10), ինչպես հաղորդում է շաբաթաթերթը, «Տարաղը» խմբագրվում է Շիրվանզադեի ձեռքով»։ Շատ շուտով «Տարազը» սկսում է տպագրեք խմբագրական և գրական-քննադատական այս հոդվածները, առանց ստորագրության։«Մշակը» հարձակվում է «Տարազի» և հատկապես նրա ժամանակավոր խմբագիր Շիրվանղադեի վրա, լավ իմանալով, թե ով է հողվածների հեղինակը։«Մշակի» հոդվածագիրը՝ Շիրվանցի-Մելքումյան, թույլ է տալիս շատ կոպիտ հարձակումներ ու անվայել հայհոյանքներ, որին «Տարազը» պատասխանում է մի նամակով («Տարազ», № 22, էջ 331)։«Դուք էլի «Տարազին» փողոցային եք անվանում,— գրում է «Տարազը»— Ինչո՞ւ։ Որովհետև «Տարազի» ժամանակավոր խմբագրի անձնական թշնամին եք։Շնորհակալ ենք, որ ուզում եք հանդեսի խմբագիր պ. Տիգրան Նազարյանը շուտով վերադառնա։Սակայն մենք կցանկանանք, որ հանգուցյալ Արծրունու հոգին «Մշակին» վերադառնա և ազատի նրան պ. պ. Գրողների և Շիրվանցի-Մելքումյանների պես մրոտողներից»։Այսպիսով, վեճը պտտվում է Շիրվանզադեի անվան շուրջը, քանի որ անստորագիր հոդվածները պատկանում էին նրա գրչին։Ըստ երևույթին այդ վեճը լայն ծավալ է ընդունել, դուրս գալով մամուլի էջերից, քանի որ արտասահմանից վերադառնալով Տիգրան Նազարյանը գրում է. «Կրկին ստանձնելով մեր թերթի ղեկավարությունը, հայտնում ենք շնորհակալություն մեր տաղանդավոր աշխատակից Ալեքսանդր Մովսիսյանին Շիրվանզադեին, որ լիուլի պատրաստակամությամբ մեր 4-ամսյա բացակայության ժամանակ ղեկավարեց մեր խմբագրությունը և ստանձնեց ժամանակավոր խմբագրի պատասխանատու պաշտոնը։Կրկին շնորհակալ ենք նամանավանդ պ. Շիրվանզադեից և խմբագրության մշտական անդամներից այս չորս ամիսը մեզ փոխարինելու համար, որով մեզ միջոց տվին անձամբ ստուգելու և պարզաբանելու հեռվից եկող շատ խաբուսիկ լուրեր․․․» («Տարազ», № 23, էջ 361)։

Տիգրան Նազարյանի վերադառնալուն պես հանգավ այս կրակը, որ բորբոքել էր Շիրվանզադեն։«Տարազը» մտավ հնօրյա տաղտուկի մեջ։


Այս ամենի հետ միասին մենք պետք է ընդգծենք գլխավորը, անստորագիր հոդվածները ոճով, բովանդակությամբ, սկզբունքներով և նույնիսկ ձևակերպումներով շատ հարազատ ու նման են Շիրվանղադեի մյուս հայտնի հոդվածներին։ 39. «Վերք Հայաստանին» բեմի վրա — «Տարազ», № 45, էջ 655—56։

1896 թ.

40. Լեզու և ոճ — «Տարազ», № 9, էջ 143 41. Մի տխուր երևույթ — «Տարազ», № 11, էջ 166- -67։