Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիշոցաըանելու։ Մելիքր բացատրում է «նաչալնիկին» հիշոցի համը, և այս բացատրությունը բռնում է վեպի մեջ 12 երես (25— 36), այսինքն մի ամբողջ գլուխ, «Խոսակցության աղը» վերնագրով։

Սորան հետևում է մի ուրիշ ավելորդ և ավելի անկապ գլուխ։ Բանն այն է, որ Սամփսոնի հայրը «հարգելի և պատվեմ լի մսագործ Գալ-ափուն» և Սոնայի հայր' Բարսեղը ընդդեմ չեն իրանց որդոց ամուսնությանը և հայտնում են միմյանց իրանց համաձայնությունը։ Հեղինակն ևս ուզում է, որ նոբա միանան, որովհետև «Սոնան ոտը 16֊ի մեջ է դրել այսձմեռ, յոր (Սամփսոնի) կողքը պոտք է տաքացնի» (եր. 41)։ Բարսեզն ու Գալ֊ափուն վաղուց համողված, որ կինը լավ բան է, տղամարդի հոդին է, նորա «կողքը տաքացնողն է», երկար փիլիսոփայություն են անում այս մասին։ Յոթ երես խոսակցություն էլ այս փիլիսոփայությանն է նվիրված (41—47)։

Այս վերջին երկու գլուխները միանգամայն ավելորդ են վեպի մեջ և հեղինակը կարող էր նորանց դեն ձգել առանց վեպին վնասելու և ընդհակառակը բարձրացնելով նորա արմանիքը։

— Ը՜ս. ..U...U,..

— Ը՜ U...U...U...

Առաջին շշուկը լսվում է հնձանաբագի դրսից, երկրորդը արձագանք է տայիս ներսից (52֊րդ երես)։

Եվ ըս-ըս-ըս մոտենում են միմյանց Սամփսոնն ու Սոնան, փըս-փըս սկսում են խոսել սիրո մասին։ Խոսում են 12 երես (57— 68)։ Մի օր դոցա «ըս֊ըս»֊ի ժամանակ Սոնայի մայր Մարդարիտը գլխի է ընկնում, որ յուր աղջիկը չկա։ Սկըսում է այգում պտրել — չի գտնում, ուզում է բարձրաձայն կանչել — չի կանչում, որովհետև լսողը կասի այդ ինչ «քրդի» վրանի մոտից չճեոացող էգ շուն է» (տես երես 72)։ Բայց նա վրա է հասնում և «ըս...ս...ս...» անողներին տեղն ու տեղը բռնում։ Սոնան անմիջապես հայտնում է մորը, որ վաղուց սիրում է Սամ փսոնին։ Մարգարիտը համաձայնում է, և սորա հետևանքն է լինում Գալ֊ափուի և Բարսեղի վերոհիշյալ խոսակցությունը, այսինքն' մի տեսարան (Գլ. Ե. և Զ․), որ ավելի առաջ նկարագրելու փոխարեն, հեղինակը նկարագրում է