ունի և ամեն մի մաս կապված է մյուսի հետ հարմար կապով։ Առանց առաստաղի և կտրի շինությունր ներկայացնում է լոկ պատեր, թեկուզ շատ սիրուն և շատ գեղեցիկ, առանց միջնապատերի պատուհաններն ու դռները ներկայացնում են առանձին֊առանձին աննպատակ դետալներ, թեկուզ շատ գեղարվեստական։
Վերցրեք մի ճարտարապետ, որ այստեղ ու այնտեղ շինել է շատ գեղեցիկ պատեր և դռներ, բայց այդ ճարտարապետական մասերը բոլորովին չէ միացրել կամ միացրել է շատ տգեղ և անհամապատասխան կապերով, չէ որ ճարտարապետի գործը անկատար է։
Այս տեսակ մի շինություն է ներկայացնում պ. Պռոշյանի «Ցեցեր»-ը։
Վեպի առաջին գլուխը հեղինակը նվիրել է յուր առաքինի հերոս Սամփսոնին, որ գյուղի մեջ առաջին «իգիթ (քաջ) կտրիճն է, ընկեր֊հարեանի, թայթուշի սիրելի, մեծ ու փոքրի պատիվը ճանաչող»։ Սամփսոնը սիրում է Ալեքենց թարս եղի աղջկան' Սոնային, որ մի аեղալի թիքա է)) և որը փոխադարձ սիրում է Սամփսոնին։ Վեպի այս առաջին գլուխը, չնայելով հեղինակի լեզվի ձանձրալի դանդաղությանը, որի մասին ստորև կխոսենք, խիստ հետաքրքրում է ընթերցողին։ Բայց երկրորդ գլխից արդեն մարդ դժվարությամբ է կարդում։ Մի ամբողջ գլուխ հեղինակը նվիրում է գյուղի նախկին բարեսիրտ տանուտեր Արտեմ Սերդեյիչի անցյալ գործունեռւթյանը է։ Այս մարդը վեպում դեր չունի, գործողության մեջ չի երևում և 0... գյուղից հեռու է ապրում. նորա մասին խոսում է հեղինակը, ցույց տալու համար, թե նա որքան օգտավետ և բարեխիղճ տանուտեր է եղել, խոսում են նույնպես գյուղացիները, որ ցանկանում են նորան նորից տանուտեր ընտրել։ Բանից երևում է, որ այդ Արտեմ Սերգեյիչը, յուր տանուտերության ժամանակի, միջի այլոց, և մի լավ բան է արել գյուղացիներին ստիպել է դադարել տեղի անտեղի միմյանց հայհոյելուց։
Հեղինակը մի առանձին գլուխ է նվիրում այն բանին, թե ինչպես գյուղացի Մելիք֊Բադալ կատակասերը գանգատվել է «նաչալնիկինշ» յուր դրության վրա, թե արգելում են իրան