Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա այնքան աներես է, որ մի չքավոր ուսանողի անունով փող է հավաքում և ուղարկում յուր եղբորը (եր. 211)։ Նա ամոթ ասած բանը չունի, որովհետև այս բոլորը ինքն է խոստովանում և յուր բերանով ամենքի մոտ, նա սիրտ ասած բան չունի, որովհետև յուր հանգուցյալ մոր հիշատակն անդամ չէ խնայում (երես 108-110)։

Մի խոսքով նա հրեշ է, միայն ոչ տասներկու գլխանի, ինչպես պատմում էին մեր տատերը, այլ ժամանակակից, երկոտանի։ Բալաս ան աղեն հայ կյանքի վերջին պատմական ֆագիսի պտուղ է, եկվոր տարրի մշակած արարած, որ չկար առաջ։ Բալասանների տիպը կարելի է գտնել փոքր կամ մեծ դիրքով-բոլոր մեր գավառներում, ուր շահամոլությանը ընկեր և աջակից է հանդիսանում պաշտոնեական դիրքը։ Մենք դիտմամբ գծեցինք այս բառը, նորա միտքը ըմբռնելու համար անհրաժեշտ է կարդալ «Ցեցեր»֊ը։ Իսկ մենք թողնում ենք հարցի «քաղաքական» կողմը և չենք շոշափում այն խնդիրները, որոնց արծարծելը անհնարին է։

Բայց հեղինակը այս ինքնըստինքյան սարսափելի տիպը ավելի սարսափելի կացուցանելու համար փոքր֊ինչ աղճատել է և կարիկատուրայի նմանեցրել։ Բալասան աղան յուր չարասործություններով շատ է պարծենում սորա ու նորա մոտ։ Դա վերին աստիճանի անբնական մի բան է. բալասանները առհասարակ խելոք մարդիկ են, նոքա զգույշ պիտի լինին ավելորդ խոսելուց։ Նոքա գոնե հասարակ գյուղացիների մոտ պիտի խնայեն իրանց մոր հիշատակը։ Այնինչ Բալասանը յուր հանգուցյալ մոր մասին խոսում է զզվանքով (տե՛ս երես 108-110)։ Կենդանի մարդու սիրտը որքան և սառած լինի, յուր մեջ գեթ մի թույլ տաքություն է պահում, մի որևէ զգացմունք։ Բալասանն համար այդ զգացմունքը պիտի լիներ գոնե յուր մոր հիշատակը։

Ավելի հաջող և բնական է Խուդոյի, այս քսու, խարդախ ստոր տանտիրոջ պատկերը։ Խուդոները Բալասան աղաների ստեղծած, նոցա օգնական և ընկեր գործիքն են, որոնց գործադրում են իրանց զազրելի նպատակների համար։

Ամբողջ վեպի մեջ Խուդոյին մենք մինչև անգամ ամենահաջողված և ամենակատարյալ տիպն ենք համարում։ Եվ վե