Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսարանի ամբողջությունը, և նայողը չի իմանում, թե բնության մեջ այդ ցիրուցան կտորները ինչ աշխարհագրական դիրք և ֆիզիկական կապ ունին միմյանց հետ։

«Ցեցեր»-ի մեջ կան տիպեր, որոնք ցիկլոպների նման մեզ ներկայանում են մի աչքով, ինչպես «նաչալնիկի» տիպը,որ միանգամայն կիսատ է։ Տեր-Սուքիասինը, որին հեղինակը յուր «Հացի խնդիր» վեպի հայտնի հերոս միկիտան Սաքոյի երկվորյակն է համարում, երկու փաստաբանները, որոնցից մեկը շատ և շատ թերի է։ Ցիկլոպներ են նույնպես հեղինակի լավ հերոսները՝ Սամփսոնը,Սոնան, Գալ-ափուն, Մարգտրիտը, Սիսակը, մինչև անդամ համեմատաբար ավելի, հաջողված յուր տափակ սրախոսություններով զահլա տանող Մելիք֊Բադալը։ Իսկ Սմբատը՝ այս ժողովրդի կյանք ուսումնասիրողը, բոլորովին անկոչ մի հյուր է վեպում։ Հեղինակը նորան հանկարծ մեջ է բերում Բալասան աղայի և դավառապետի խոսակցության ժամանակ, որ ցույց տա, թե Բալասանը այդպիսիների հետ ինչ լեզվով է խոսում, ինչպես է կեղծ ազատամիտ ձևանում։ Այս հյուրը հիմարի տպավորություն է թողնում ընթերցողի վրա, քանի որ հանձն առնելով ուսումնասիրել ժողովրդին, նա չի կարողանում ճանաչել Բալասան աղայի նման բացարձակ հրեշին և նորա հետ նստած նազուբազ է անում ազատամտության և ժողովրդական իրավունքների վրա։ Այդ տեսակ ցանցառների ուսումնասիրությունից օգուտ չկա, եթե չեն կարողանում, նախ և առաջ, բալասաններին ուսումնասիրել և ըստ արժանվույն վարվել նոցա հետ։

Այսպես ուրեմն, «Յեցեր»-ը մենք համարում ենք մի անկատար գրվածք։ Եթե հեղինակը աշխատեր մշակել նորան, դուրս ձգեր մեր ցույց տված ավելորդ գլուխները, կրճատեր ձանձրալի խոսակցությունները, մնացյալը կապեր մի անքակտելի կապով և կոկեր, դուրս կգար մի շատ սիրուն վեպ, որովհետև օրՑեցերը» ունի լավ վեպի հատկություններ։

Պ. Պռոշյանը մեր մյուս գրողներից զանազանվում է նոբանով, որ շատ լավ ծանոթ է այն բանին, ինչ նկարագրում է,որ նա բուն ժողովրդական կյանքը, լեզուն, ավանդությունները, առածները և դարձվածները գիտե ավելի, քան որևիցե մեր մյուս գրողներից։ Պ. Պռոշյանը մասամբ և հոգեբան է,