Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լի ձեռնահասը հանձն առներ «Ցեցեր»-ը մանրամասն քննաղատելու է։ Բայց մեզանում սովորություն չկա հրապարակորեն հեղինակի երեսին նորա թերություններն ասելու. այս պատճառով մենք չենք էլ զարմանալ, եթե մեր անկեղծ կարծիքը զայրացնե «Ցեցեր»-ի հեղինակին…


«ԱՐԱՔՍ» ՀՈԴՎԱԾԻՑ


…«Արաքս»֊ը յուր առաջին հատորի հառաջաբանում, ի միջի այլոց, խոստացել էր առանձին ուշադրություն դարձնել տաճկահայերի վրա, հրատարակելով բազմակողմանի տեղեկություններ նոցա կյանքից։ Այս մտադրությունը շատ գովելի է, և «Արձագանք»-ը ժամանակին, հաջողություն ցանկանալով «Արաքս»-ին, հույս հայտնեց, որ նա կաշխատի ապագա հատորներով արդարացնել յուր խոստումը, որ առաջին հատորում շատ թույլ էր կատարել։

Տաճկահայերի ներքին կյանքր իր բոլոր կողմերով այնքան սակավ է ուսումնասիրված մինչև այսօր, որ ամեն մի գրականական քայլ այս ասպարեզում արժանի է հայ ժողովրդի վիճակով հետաքրքրվողների խորին համակրությանը։ Մենք մինչև այսօր գիտենք այդ կյանքի միայն արտաքին ձախորդ հանգամանքները, որոնց մասին մենք հարևանցիորեն ակնարկեցինք անցյալ անգամ։ Բայց տաճկահայերի ընտանեկան վիճակը, բարոյական և մտավոր աշխարհը, երկրի դիրրը, բնությունը, նախապաշարմունքները տակավին մեզ համար մի վարագուրված պատկեր է։ Երկու մարդու անուն է հիշվում մինչև այժմ մեր գրականության մեջ, որ փորձ են արել այդ վարագույրի ծայրը ետ քաշել - Սրվանձտյան և Միրախորյան։ Սակայն այդ հարգելի աշխատավորների գրվածքները, չնայելով իրանց մեջ պարունակած հետաքրքրական նյութերին, համեմատաբար շատ քիչ են, տաճկահայ ժողովրդի ներքին կյանքին լիովին ծանոթանալու համար։ Գալով Կ. Պոլսի մամուլին, այդ կյանքը նորան նույնքան անծանոթ է, որքան և մեզ, ռուսահայերիս։ Չափազանցություն արած չենք լիեիլ, եթե ասենք, որ հայ ժողովուրդ ասած բանը նորա համար դեռևս